• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2016-2017 ուստարվա սեպտեմբեր-դեկտեմբերի հաշվետվություն

Մանկավարժական աշխատողի  հաշվետվությունը հրապարակվում է նրա բլոգում մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը։ Այն աշխատողները, ում աշխատանքային պայմանագրի ժամկետը մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ն է, հաշվետվությունը հրապարակում են մինչև դեկտեմբերի 15-ը։ Դպրոցների, մասնագիտական խմբերի ղեկավարները, կրթահամալիրի գնահատման ծառայության մասնագետը, կրթահամալիրի փոխտնօրենը պարտադիր ծանոթանում են հաշվետվություններին։ 

Հաշվետվությունը պարունակում է՝

  1. Սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում
  • Առարկայական ծրագրի կատարողական
  • Իրականացված ուսումնական նախագծեր
  • Ստեղծված ուսումնական նյութեր
  • Առարկայական ֆլեշմոբ
  • Ընտրությամբ գործունեության ծրագրի կատարողական. իրականացված նախագծեր
  • Ակումբի ծրագրի կատարողական. իրականացված նախագծեր
  1. Շրջակա միջավայրի խնամքի և բարելավման նախագծեր (ղեկավարում, մասնակցություն)
  2. Կրթական փոխանակումների նախագծեր (ղեկավարում, մասնակցություն)
  3. Արշավախմբային ճամփորդություն-ճամբարի ջոկատ (ղեկավարում, մասնակցություն)
  4. Մանկավարժական հոդված, ուսումնասիրություն
  5. ԶԼՄ-ներում հոդված, ելույթ
  6. Առաջարկություններ
  • 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պլանին առաջարկություն (այդ թվում՝ ուսումնական պլանով որոշված կարգերին)
  • 2016-2017 ուստարվա փետրվար-մայիսի աշխատանքի հայտ, կազմակերպման առաջարկություններ

Դպրոցների, մասնագիտական խմբերի ղեկավարները իրենց հաշվետվությունները հրապարակում են մինչև 2017թ. հունվարի 9-ը՝ նաև մանկավարժական աշխատողների հաշվետվությունների հաշվառում-գնահատումով։