• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
17.11.2016թ.

Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը (ցուցակը կցվում է) նոյեմբերի 18-19-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Անահիտ Մելքոնյանին և ընկերներին.
  2. ընդունել ի գիտություն Անահիտ Մելքոնյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
  3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հիմնական դպրոցի կացարանում. պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ Հիմնական դպրոցի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան

Հավելված 1
Ընդունելության ծրագիր

Գործունեությունը կրթահամալիրում
• համատեղ ուսումնական պարապմունքներ
• մասնակցություն  Սեբաստացու օրերին
• համատեղ նկարչական ցուցադրություն
• համատեղ աշխատանք կրթական պարտեզում

Նոյեմբերի 18

11:00 - 11:30    Դիմավորում  Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, տեղավորում կացարանում
11:30 - 14:30   Մասնակցություն  միասնական ցուցահանդեսին Գեղարվեստի դպրոցում
14:30 - 15:00   Ճաշ  Գեղարվեստի դպրոցում
15:15 - 16:00  Մասնակցություն տոնական մեդիաուրբաթին
16:00 - 17:00    Հանգիստ
17:00 - 19:00   Զբոսանք  երեկոյան  Երևանում
20:00 - 20:30   Ընթրիք
20:30 - 22:00   Օրվա ամփոփում

Նոյեմբերի 19

09:00 - 09:30   Նախաճաշ հիմնական  դպրոցում
10:30 - 13:00   Մասնակցություն  տոնակատարությանը
13:00 - 15:00   Հարիսայի հյուրասիրություն  Քոլեջում
15:00     Ճանապարհում

Հավելված 2
Մասնակիցների ցուցակ

  1. Ասատրյան Գայանե
  2. Սարգսյան  Լիա
  3. Սարգսյան Անուշ
  4. Ներսիսյան Մերի
  5. Օհանյան Անի
  6. Աղաբաբյան Աղավնի
  7. Պողոսյան Աստղիկ
  8. Հայրապետյան Թամարա
  9. Կուրեխյան Հասմիկ
  10. Զաքարյան Արտաշ
  11. Խաչատրյան Շավարշ
  12. Հայրապետյան Դավիթ
  13. Զաքարյան Անահիտ
  14. Հարությունյան Մարի
  15. Աբրահամյան Նազելի