• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
15.11.2016թ.

Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի բասկետբոլիստների խումբը (ցուցակը կցվում է) նոյեմբերի 17-18-ին հյուրընկալվելու է կրթահամալիրում՝ մասնակցելու «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
1. ընդունելության պատասխանատու ճանաչել Նաիրա Հարությունյանին, Ալինա Թումասյանին և ընկերներին.
2. ընդունել ի գիտություն Նաիրա Հարությունյանի կազմած ընդունելության ծրագիրը(հավելված 1).
3. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Հիմնական դպրոցի կացարանում. պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ Հիմնական դպրոցի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Ընդունելության ծրագիր.

Նոյեմբերի 17

11:00             Դիմավորում, տեղավորում կրթական փոխանակումների կացարանում
11:00              Նախաճաշ Հիմնական դպրոցում, հանգիստ
11:30             Շրջայց  Հիմնական դպրոցում
12։00            Քայլարշավ Ագարակ, ծանոթացում գյուղացիական տնտեսությանը
14:00             Բասկետբոլի ընկերական խաղ Մայր դպրոցի մարզադահլիճում
15:30             Ճաշ  Մայր դպրոցում
17:00             Քաղաքային թափառումներ
19: 00            Ընթրիք Հիմնական դպրոցում, հանգիստ

Նոյեմբերի 18

9:00                Ընդհանուր պարապմունք Հիմնական դպրոցում
10:00             Նախաճաշ Հիմնական դպրոցում
10։30            Քայլարշավ Մայր դպրոց, պատրաստում խաղին
11:00              Բասկետբոլի ընկերական հանդիպում մայր դպրոցի մարզադահլիճում
12:30             Կավագործության բաց դաս
13:00              Ճաշ մայր դպրոցում
13:30             Ֆիլմի դիտում աստղացուցարանում
14:00              ճանապարհում

Հավելված 2
Մասնակիցների ցուցակ

1. Երանոսյան Մենուա - 11-րդ դաս.
2. Կարապետյան Կարեն - 11-րդ դաս.
3. Հակոբյան Տիգրան - 11-րդ դաս.
4. Պետրոսյան Ռազմիկ - 11-րդ դաս.
5. Պողոսյան Արտյամ - 11-րդ դաս.
6. Սուջյան Հարություն - 11-րդ դաս.
7. Սերոբյան Սամվել - 11-րդ դաս.
Մարզիչ՝ Ա. Մելոյան