• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Լազերային պրոյեկտորներ՝ ներկան և ապագան»

Սեպտեմբերի 30-ին «Ռոյալ թուլիփ» հյուրանոցում կազմակերպվեց «Լազերային պրոյեկտորներ՝ ներկան և ապագան» թեմայով սեմինար: Սեմինարի կազմակերպիչը «Ֆիրմա Ալֆա» ընկերությունն էր: Երկժամյա սեմինարը վարեց «Panasonic» ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գլխավոր մենեջեր Սվետլանա Մուրավեյը: Գովազդային բնույթ կրող սեմինարի հիմնական թեման էր վերջերս թողարկված լազերային պրոյեկտորները: Տիկին Մուրավեյը ներկայացրեց լազերային պրոյեկտորների առավելությունները. ի տարբերություն լամպային պրոյեկտորի, լազերային պրոյեկտորը լազերային տեխնոլոգիայի շնորհիվ կատարելապես անվտանգ է աչքերի համար, ապահովում է ավելի պայծառ պատկեր, ֆոկուսը հաստատում է ինքնուրույն, վերջին մոդելների աշխատաժամանակը 10 000 ժամ է, ֆիլտրը մաքրելու անհրաժեշտություն չկա և այլն: Խոսվեց ընկերության ևս մի արտադրանքի «Elite Panaboard» ինտերակտիվ գրատախտակի մասին: Ինտերակտիվ գրատախտակի UB-T880/880W մոդելն իր մեջ ներառում է գրիչ, որը ոչ միայն ընտրում է գույնը, այլ նաև հեռակա կարող է թերթել գրատախտակի էջերը, գրատախտակի վրա միաժամանակ կարող են աշխատել 2-3 մարդ...