• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համերգ-պարատոն

 
Սեպտեմբերի 30, ժամը` 15:15-16:00 

Մասնակիցներ՝ կրթահամալիրի «Կայծեր», «Կայծիկներ», «Ակունք» երգի և պարի համույթներ, «Սեբաստացիներ» վոկալ համույթ։

Ծրագրում.

  1. «Բերդ» կատարում է դհոլչիների համույթը. ղեկավար` Սամվել Խաչատրյան 
  2. «Սեբաստացիներ» դասավանդողների վոկալ համույթ, ազգային պարերգեր, ղեկավար` Մարինե Մկրտչյան
  • «Ցորեն եմ ցանե»
  • «Ցոլակով յար ջան, արի»
  1. «Ակունք» ազգագրական համույթի ելույթը. գեղ. ղեկ` Արթուր Շահնազարյան
  2. «Կարին» պարային համույթ. գեղ. ղեկ` Գագիկ Գինոսյան
  3. Ազգային միասնական պարերգ «Մեր տան ի դեմ»
  4. Կրթահամալիրի «Կայծեր», «Կայծիկներ» պարային համույթներ. գեղ. ղեկավարներ` Ստեփան Թորոյան, Սաշա Սարգսյան
  5. Ազգային միասնական պարերգ «Հալել եմ եղը»
  6. Միասնապար. Կոմիտաս «Շորոր»

Մասնակիցներ՝ դասավանդողներ, Ավագ դպրոցի, Միջին դպրոցի և կրտսեր դպրոցների սովորողների համակարգված խմբեր:

Նվագակցող` Եկատերինա Գրիգորյան։

Մեր տան իտև

Մեր տան իտև արտ կորընգյան,

 Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Ձեր տան իտև արտ կորընգյան,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

 

Ծիանք ինի կխրխնջան.

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Հավար տարեք տեքեր կնգյան,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

 

Առնոսասար ցանած կյարի,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Արտոսասար ցանած կյարի,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

 

Կյարին տանեմ տամ խնձորի,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Խնձոր հորողկեմ իմ յարին,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

 

Մեր տան իտև արտ կորընգյան,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Ձեր տան իտև արտ կորընգյան,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Խառնարան, Մարմարյա սրահ
Ա. Բաբաջանյան 25