• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աստղադիտակով դիտումներ կասկադից

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ից մինչև 23:00, «Կասկադ» համալիրի վերին հարթակում («Հաղթանակի» զբոսայգու դիմաց՝ Երևանի 2750-ամյակին նվիրված հուշարձանի մոտ) «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կողմից կազմակերպվում է աստղադիտում-միջոցառում՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվան: Բարձրակարգ աստղադիտակներով անվճար կդիտենք Լուսինը, Երևակը (Սատուրն), որոշ միգամածություններ և գալակտիկաներ:

Մեր կրթահամալիրի սովորողներն իրենց ծնողների, ավագ ընկերների  հետ, ինչպես «Աստղագետների» խմբի սովորողները, կարող են այցելել կասկադ, որտեղ սիրով կսպասեմ՝ միասին դիտումներ անելու համար:

Սպասվում է հետաքրքիր և հաճելի երեկո:

Հարավարևմտյան թաղամասից Կասկադ կարելի է հասնել համար 71 երթուղային տաքսիով: