• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Ծրագրում՝

Դաշնամուր` Նելի Փիլոյան

Հաբրբա՛ն

Հաբրբա՛ն: 
Ջանե՜, ջա՜ն:

Սիրել եմ սերն երեսին, 
Անթառամ թերն երեսին. 
Ով իմ սիրածն ինձ չի տա, 
Աստըծու կերն երեսին:

Հաբրբա՛ն: 
Ջանե՜, ջա՜ն:

Սարի թրթնջուկ թազա. 
Մեղր ու շաքար քեզ մազա, 
Ինձ պես նազանի աղջիկ, 
Քեզ պես տղին ո՞նց սազա: 

Հաբրբա՛ն: 
Ջանե՜, ջա՜ն:

Պզտի՛կ աղջիկ, համ ունիս, 
Չորեք դիմաց ծամ ունիս. 
Խունջիկ-մունջիկ մի՛անի, 
Ինձ առնելու կամ ունիս: