• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարձունքի հաղթահարում նախագծի մեկնարկ

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։

Սեբաստացի դասավանդողներ, սովորողներ, ընտանիքներ, սեպտեմբերի 3-ին Արագած վերելքով մեկնարկում է Բարձունքի հաղթահարում նախագիծը: 

Արագածն ունի 400մ խորությամբ և 3կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է՝ 4090.1 մետր։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2մ և հարավայինը՝ 3887,8մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։

Տեղեկությունը՝ Վիքիպեդիայից:
Լուսանկարները՝ Ալբերտ Տոնեյանի:

Սեյրան Ավագյանի երգը մեզ ուղեկից բարձունքներ հաղթահարելիս: