• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առավոտյան ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Ծրագրում.

Կոմիտաս «Հայր մեր»

Կարդում ենք Գուրգեն Մահարի

Միասնական երգ . Ռ. Հախվերդյան «Մեր սիրո աշունը»

Օրվա հոբելյարները

Միասնական պարերգ «Քեզի մեռնիմ Էջմիածին»

 

Գուրգեն Մահարի

Հնչիր, իմ երգ, հովիտներում
Դու թափառող ոսկե գնդակ,
Արևի պես հրահրուն,
Լուսնի նման վեհ ու հանգած,

Հնչիր, իմ երգ, ձմեռներից,
Մայիսներից մինչ մրգահաս,
Ազատ երգի վեհ լեռներից
Իրիկունից մինչ լուսաբաց:

Ողջույն նորից աշխատանքին,
Ու քրտնաթոր երգին ողջույն,
Կյանքի նման վեհ ու անգին,
Ողջույն մարդուն, կրկին ողջույն: