• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրտսեր դպրոցների, քոլեջի կազմում նախակրթարանների գործունեության կազմակերպման կարգ

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2-4 տարեկանների զարգացում

Նախակրթարանի գործունեության առարկան

Նախակրթարանի  գործունեության առարկան նախադպրոցականի (այսուհետ՝ սան) խնամքի, զարգացման կազմակերպումն է, նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրի իրականացումը:

Նախակրթարանն  իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով և սույն կարգով:
Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան այն երեխաները (այսուհետ՝ սան), որոնց ծնողները  (սանի օրինական ներկայացուցիչ) ընտրում են կրթական ծրագիրը և  Դպրոցի ղեկավարի հետ կնքում  են պայմանագիր  խնամքի, զարգացման, ուսուցման մասին:
Նախակրթարանն ապահովում է սաների կրթության բնականոն ընթացքը, շարունակականությունը, համապատասխանությունը սանի  անհատական զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին: Նախակրթարանը ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը:
Նախակրթարանն իրականացնում է հետազոտող ուսուցիչների հեղինակած Կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում, ուսուցողական նոր միջավայրի ստեղծում:
Նախակրթարանն  mskh.am-ում ունի իր «Պարտեզ» ենթակայքը, դպրոցների, քոլեջի կայքերում՝ իր բաժինները:
Նախակրթարանային խմբերի գործունեությունը իրականացվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցի հիման վրա կազմված նախակրթանի ուսումնական օրացույցով և  նախագծերով:
Սաների զարգացումն իրականացվում է ամենօրյա գործունեության միջոցով:

Սաների գործունեության  կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկաման, ինքնաբավության ապահովում
  • գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով
  • գործունեության տարբեր ձևերի ինտեգրում
  • ստեղծագործում
  • համագործակցային աշխատանքի կազմակերպում
  • սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում
  • բացօթյա գործունեության կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների ամենօրյա  նպատակային կիրառում
  • ճաշ
  • քուն
  • միջավայրի խնամք
  • ազատ գործունեություն
  • կազմակերպվող գործունեություն. սաները դաստիարակի հետ զբաղված են  ընդհանուր գործունեությամբ, որի ընթացքում լուծվում են օրվա նախագծում դրված ուսումնական, սաների զարգացման խնդիրը կամ խնդիրները

Համերաշխ   հավաքանու ստեղծում, որտեղ ընտանիքը և նախակրթարանը համագործակցում են, ունեն նույն սկզբունքները, գործում են համատեղ և համաձայնեցված: Արդյունքում սաները սովորում են համագործակցել, աջակցել, ապրումակցել միմյանց:  Համագործակցային գործունեությունը  դառնում է ապրելաձև, վերանում են արհեստական, անբանական, թելադրվող բոլոր  տեսակի փոխհարաբերությունները: Սաները իրենց կյանքի և զարգացման շատ խնդիրներ համատեղ են լուծում,   աշխատանքները միասին են կատարում (պարտեզի, բույսերի, կենդանիների խնամք, միջավայրի մշակում և հարստացում, ՏՀՏ միջոցների համատեղ շահագործում, թատրոն): Խուբը, ընտանիքը, նախակրթարանը, կթահամալիրը   միասնական, համագործակցող, կազմակերպված ամբողջական համայնք են՝ մի գաղափարով, մի մանկավարժությամբ:

Կարևորվում  են՝

  • սաների անհատականության հարգումն ու   զարգացումը
  • սաների՝ խմբով և անհատապես աշխատելու ունակությունների ձևավորում
  • իր միջավայրը  խնամելու սովորության ձևավորումը:

Նախադպրոցական կրթության արժեքային համակարգը

Ոչ թե պասիվ լսող,  դաստիարակի թելադրանքները  կատարող, այլ հետաքրքրասեր,      խաղացող, կառուցող,   զննող    անհատականություն, որի կողքին դաստիարակը  վստահելի ընկեր է,  խորհրդատու, լավ բարեկամ:

Ոչ թե միադեմ սաների խումբ, այլ իր բնազդների բավարարման ընթացքում իր ակտիվության դրսևորման արդյունքում զարգացող, կազմակերպվող, սոցիալական    հետաքրքիր կյանքով ապրող  հավաքանի:

Սանը ոչ թե պատրաստի գիտելիքներ յուրացնող է,  այլ ազատ գործունեությամբ զարգացող, գործունեության և փորձի միջոցով ինֆորմացիա  ձեռք բերելու ունակ:

Սանը  նախակրթարանում պատրաստվում է ոչ թե դպրոցին, այլ կյանքին և պիտի վարժվի իր առջև կյանքի դրած խնդիրներն ինքնուրույն լուծելուն:

Սանը շրջապատված է ուշադիր, հոգատար, պատասխանատու մեծերով, որոնք ապահովում են նրան համապատասխան ֆիզիկական և սոցիալական միջավայրով,  զարգացման միջոցներով, գործիքներով, նյութերով, որոնք միասին ամբողջական ծրագրով և համատեղ գործողություններով կազմակերպում են նրա զարգացումը,  ապահովում նրա ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեկան առողջ ապրելակերպի պայմանները:

Նախակրթարանի միջավայրին  ներկայացվող պահանջներ
Նախակրթարանային միջավայրի մանրամասն նկարագրությունը  «Նախադպրոցական կրթություն»  ծրագրում և Պարտեզ ամսագրում:
Նախակրթարանը սեփականության իրավունքով գույք չունի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Տնօրենը տրամադրում է անհրաժեշտ տարածք, գույք, սարքեր և սարքավորումներ, որոնք նախակրթարանը վաճառելու կամ վարձակալության տալու իրավունք չունի:

Օրվա ռեժիմի կազմակերպումը

Նախակրթարանում սաների գործունեությունն սկսվում է 9.00, ավարտվում է 17.00: Ամեն օր  մինչև ժամը 9.45 գրանցում է սաների հաճախումը, նշում բացակայությունների պատճառները:

Օրվա ռեժիմում  գրանցված են՝

  • քնի ժամերը՝ 13.00-15.00
  • սնվելու ժամերը՝ 10.30, 12.00, 15.30։

Գրասենյակի ղեկավարը, բուժքույրը (բժիշկը), խոհարարը գործում են՝ ըստ հաշվառման մատյանի տվյալների: Խմբում  արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, հաճախումների հաշվառման  տեղեկությունը հաղորդում բանավոր կամ հեռախոսով: Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը նախակրթարանի սաների հաճախման հաշվառումը անձամբ է կատարում և տվյալներն հաղորդում բուժքրոջն ու խոհարարին: Դաստիարակը   էլեկտրոնային մատյանում գրանցումն անում է, հենց որ դա հնարավոր է դառնում։

Սաների տեղեկատուն վարում է (կազմում և փոփոխություններն օպերատիվ գրանցում է) ուսուցողական ծրագրի գրասենյակի ղեկավարը:
Ուսուցողական ծրագրի ղեկավարը ամեն շաբաթ ստուգում է խմբերի մատյանները, մատյանում գրանցում իր դիտողությունները:

Ամառային պարտեզ-լողափ

Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն մասնաճյուղի ղեկավարն է:

Լողափի հիգիենիկ վիճակի վերահսկողը բուժքույրն է: Նա ամեն օր ենթակայքի Նախակրթարան բաժնում տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին.

  • Ջուր՝  օրվա սկզբում և վերջում
  • Ջրի ջերմաստիճանը
  • ջրի թափանցիկությունը
  • հոտը
  • օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում
  • օդի ջերմաստիճանը՝ առավոտյան, ցերեկը` սաների լողալուց առաջ
  • լողացող սաների թիվը
  • չլողացող սաների անունները, չլողալու պատճառը
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին
  • խորհրդատվություն:

Դաստիարկը, օգնականը լողափին համապատասխան հագուստով են ոչ միայն սաների գործունեության կազմակերպիչն են, այլև ակտիվ մասնակիցը:
ամեն օր ներկայացնում են օրվա նախագիծը, մեդիանյութ օրվա գործունեության մասին, հաշվետվություն՝ սահմանված բովանդակությամբ:

Կազմակերպվող գործունեություն. սաները դաստիարակի հետ զբաղված են  ընդհանուր գործունեությամբ, որի ընթացքում լուծվում են օրվա նախագծում դրված ուսումնական, սաների զարգացման խնդիրը կամ խնդիրները:

Սաների զարգացման գրանցում
Տարվա ընթացքում  2 անգամ սաների ֆիզիկական աճի, առողջական վիճակի տվյալները և անձնական-ընտանեկան այլ տվայլներ, դրանց փոփոխությունները  գրանցվում են  էլեկտրոնային համապատասխան փաստաթղթում՝ սանի թերթիկում:
Տարվա ընթացքում 2 անգամ լրացնում է սանի գործունեության գնահատման ամփոփաթերթը՝ Ուսումը 1-ին դասարանում շարունակելու պատրաստության ցուցանիշներ , որտեղ նշվում է սանի արժեքային համակարգը, սանի հմտությունների ու կարողությունների զարգացումը, կազմվում է սանի անհատական զարգացման պլան:
Դպրոցի ենթակայքում դասարանն իր էջն ունի, որտեղ լուսաբանվում է խմբի և սաների անհատական գործունեությունը:

Դպրոցի ղեկավարը 

Ծրագրի իրականացումը ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:

Սաներին ընդունում է Նախակրթարան:

Վերահսկողություն է իրականացնում խմբերի գործունեության բովանդակության, սաների զարգացման  նկատմամբ.
ապահովում է սաների առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը:

սովորողի առողջության պահպանման, ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ սահմանված կարգով կազմակերպում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն.
ապահովում է սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարումը և պահպանումը:

Խմբի դաստիարակը և դաստիարակի օգնականը (այսուհետ՝ օգնական):
Դաստիարակին և օգնականին ներկայացվող պահանջները շարադրված են  «Նախադպրոցական կրթություն» ծրագրում:
Խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման       պատասխանատուն դաստիարակն ու   օգնականն են:
Դաստիարակն ու օգնականն աշխատում են համատեղ. նրանք  սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացնում են միասին:
Դաստիարակն ու օգնականը ապահովում են   հիգիենիկ զարգացնող միջավայր: Դաստիարակն ունի անձնական բլոգ, որտեղ ներկայացվում է խումբը, խմբի գործունեությունը, իրականացվում է մեծահասակների կրթություն: Դաստիարակի և օգնականի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է Skydrive-ում և դաստիարակի անձնական բլոգում: Դաստիարակը ամենաուշը մի օր առաջ իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային  նախագիծը,  որտեղ նշում է ՝անհրաժեշտ ուսումնական  տեխնիկական միջոցները, օգտագործվելիք ուսումնական նյութերը և  նախապատրաստում դրանք հաջորդ օրվա գործունեության համար օրվա խնդիրները և դրանց իրականացման ձևերը. նկարագրում է դրանք օրվա գործունեության մանրամասն նկարագրությունը: Օրվա վերջում, ամենաուշը հաջորդ օրը, դաստիարակն իր էջում կամ օրագրում ամփոփում է օրվա աշխատանքն ըստ նախագծի՝  փաստացի տեղեկություններ նշելով օրվա գործունեության մասին.  ինչ գործունեությամբ են զբաղվել, ինչն ինչպես են արել, ով է մասնակցել, ինչն է ստացվել, ինչը չի ստացվել. դիտարկում, եզրահանգումներ է կատարում, դրանք հաշվի առնելով՝ կազմում է կամ լրամշակում է հաջորդ օրվա աշխատանքային նախագիծը:

Գործունեության  արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում   խմբի էջերում կամ բլոգում, հրապարակվում են «Պարտեզ» ամսագրում, mskh.am-ում։
Կայքում էլեկտրոնային նյութ է տեղադրվում օրվա գործունեության , հետաքրքիր միջադեպերի, խմբին և իր աշխատանքին առնչվող այլ թեմաներով:

Բուժքույրը (բժիշկը)
պատասխանատու է հիգիենիկ միջավայրի ապահովման, պահպանման համար
սաների առողջական վիճակի հսկողության, կարգավորման համար.
շաբաթը 2-3 անգամ ստուգում է   սաների մարմնի հիգիենան, մաշկի վիճակը:
սաների առողջական վիճակի հետ կապված արտակարգ պատահարների դեպքում ըստ կարգի իրականացնում է անհրաժեշտ գործողություններ, ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
վարակիչ հիվանդությունների, ինֆեկցիայի այլ վտանգավոր հիվանհությունների հայտնաբերման, վնասվածքների և այլ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում բուժքույրը  (բժիշկը)   այդ մասին տեղյակ է պահում ուսումնական ծրագրի ղեկավարին, որն էլ գործում է ըստ կարգի.
վերահսկում է բաց և փակ լողավազանների,  լողափերի հիգիենիկ շահագործումը
դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում տեղադրում է  խոհարարի կողմից ներկայացրած և Դպրոցի ղեկավարի  հաստատած մեկշաբաթյա  (կամ ամենաուշը մի օր առաջ)  կերակրացանկը.
հետևում է առողջ, որակյալ սննդի կազմակերպմանը.
դաստիարակի հետ հետևում է սաների  ֆիզիկական աճին, առողջական վիճակին,  տարեկան 2 անգամ չափումներ և դիտարկումներ է կատարում և տվյալները  գրանցում Սանի թերթիկում.
մասնակցում է մեծահասակների կրթության իրականացմանը:

Ծնող. (օրինական ներկայացուցիչ). ծնողական խորհուրդ
Ծնողի իրավունքներն ու պարտականությունները շարադրված են Ծրագրում, Դպրոցի տնօրենի հետ կնքվող պայմանագրում:
Նախակրթարանային գործունեության արդյունավետ կազմակերպման,  զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում է     ծնողական  խորհուրդներ:
Նախակրթարանի ծնողական խորհուրդը կազմավորվում է սաների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը դպրոցի ծնողական խորհրդի անդամ է:

Նախակրթարանի սանը

ինքնուրույն, ինքնակազմակերպվող, ինքնաբավ, իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող
թվային տեխնիկային սովոր, դրնացից օգտվող (ինքնուրույն կամ մեծի օգնությամբ)
սոցիալապես ակտիվ, շփվող, հետաքրքրասեր
զննելու, դիտելու, իր զարգացմանն համապատասխան եզրակացություններ անելու  ունակ
առողջ, շարժուն, ճարպիկ, լողացող, հեծանիվ վարող
հիգիենայի պայմաններին ծանոթ, դրանք պահպանող անձ է: