• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմում են Արաքսն ու Էլենը

ԽԱՂ-ԴԱՍ

ԱՌԱԾԱՆԻ` ՀԻՆ ՈՒ ՆՈՐ

Մենք բաժանվեցինք հինգ հոգանոց խմբերի: Ընկեր Նառան  մեզ թղթեր բաժնեց և ասաց, որ յուրաքնչյուրը պետք է գրի մեկ  առած - ասացվածք և զգուշացրեց, որ թիմերը միավորներ էլ են ստանալու:  Սկսեցինք աշխատել: Երբ բոլորս աշխատանքն ավարտեցինք,     կարդացինք մեր գրած ասացվածքը և բացատրեցինք: Մեր թիմերի մասնակիցները լրացումներ էին անում: Շատ հետաքրքքիր, անսպասելի բացատրություններ ստացվեցին: Բացի նրանից, որ    բացատրում էինք և ասում, թե երբ են այդ ասացվածքն  օգտագործում,   ասում էինք նաև նույն միտքն ունեցող ուրիշ ասացվածք: Ընկեր Նառան ասաց, որ իրեն շատ դուր եկավ, թե ինչպես ենք մենք բացատրում: Նա զարմացած և ուրախացած դեմքով նայում էր մեզ և անընդհատ ասում. «Կեցցե՛ք, կեցցե՛ք»:
Թիմերից երկուսը ստացավ 10-ական միավոր, իսկ մեկը` 8 միավոր: Գիտե՞ք` ինչու, որովհետև այդ թիմից միայն Միքայելը կարողացավ բացատել իրենց բոլոր ասացվածքները, դրա համար էլ այդ թիմից միայն Միաքայելը 10 միավոր ստացավ:
Դրանից հետո մենք ասացվածքները խառնեցինք ու նոր ասացվածքներ ստացանք: Նոր ստացված ասացվածքներն էլ   փորձեցինք բացատրել: Շատ ուրախացանք և ծիծաղեցինք մեր ստացած նոր «իմաստությունների» վրա: «Իմաստություն» բառն էլ նոր սովորեցինք: 

Այսպես`

Մի հիմար քարը ջուրը գցեց, երկու անգամ վճարեց: Այդ ասացվածքը կազմված է` «Ժլատը երկու անգամ է վճարում» և «Մի հիմար քարը ջուրը գցեց, հազար խելոք չկաողացան հանել»:

Խորամանկ աղվեսը գերան կկոտրի:

Գյուղ կանգնի` հազար խելոք չի հանի: (Սա նշանակում է, որ այդ գյուղում այնքան հիմար կա, որ խելոք մարդ դուրս չի գա):

Գողը տաս չափի` թակարդ կընկնի: (Սա նշանակում է, որ եթե գողը մի տասը ժամ մտածի, ոստիկանները նրան կբռնեն):

Խորամանկ գողը աղվես էլ կգողանա: (Եթե գողը խորամանկ է, ամենախորամանկին էլ կխաբի):

Գյուղ կանգնի, շունը շան միս չի ուտի: (Եթե բոլորն էլ խոսքները մեկ անեն, ընկերներն իրար չեն դավաճանի)

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց.
_Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք: