• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ժայռ»-ն անկանխատեսելի է...

«Ժայռ» ճամբարն է. մենք՝ սեբաստացիներս եռօրյա ամառային հանգիստն այստեղ անցկացրինք: Սևանն իր ողջ հմայքով ու լեռնային մաքուր օդը որոշ չափով կանխատեսելի էին դարձրել մեր հանգիստն այստեղ: Միայն թե  անկանխատեսելի էր այն, ինչն ամենաշատն են կանխատեսում. եղանակը…

Բայց մինչ եղանակն իր հերթին բազմազանություն կմտցներ մեր պլանների մեջ, մի ամբողջ օր հնարավորսություն ունեինք արևոտ լճափը վայելելու, լողալու, երեկոյան՝ աստղերին հետևելու… Ի դեպ, հենց երեկոյան էլ հասկացանք, որ առաջիկա օրերին պետք է սպասել անձրևի. ամպեր էին հավաքվում ու պարզ աստղերի տեսարանը գնալով խամրում էր…

Մեր վրաններն ուղղակի հիասքանչ էին: Կոնկրետ մերը «հատակով էր» ու, ինչպես պարզվեց, շատ հուսալի էքստրեմալ դեպքերի համար: Բայց ամեն ինչ հերթով։

Գիշերը կիսարթուն անցավ, մի քանի պատճառներով: Ենթադրում եմ՝ դրանցից մեկն այն էր, որ օդն անսովոր մաքուր էր և լուսացրի կիսաթմբիրի մեջ: Պատճառներից մյուսն էլ  կարելի է կլիմայի հետ կապել. մեր  վրանը ,,նվաճեցին,, մի խումբ աղջիկներ, ովքեր հասցրել էին թրջվել գիշերային անձրևից իրենց վրաններում և պատսպարվելու խնդիր ունեին:

Օր երկրորդ. վաղ առավոտ, 50 կքանստում … Ասեմ, որ կիսաթմբիրից հետո 50 կքանստումը բավականին բարդ պրոցես է: Ընտրություն էլ կար՝  հենց սկզբից և ամեն ինչ կարող էր սահմանափակվել նախավարժանքով, բայց մեզնից ոմանք վարժանքի էին ենթարկում իրենց լեզուները և խախտվել էր կանոնակարգը…Ինչ արած՝ աղջիկները խոսել սիրում են…

Լողացինք, մեր մաշկի վրա արդեն կրելով առաջին օրվա արևայրուքի հետևանքները. լողն այդ օրը հաճելի էր: Այսօրվա նույնիսկ անձրևն էր ավելի հաճելի՝ ծիածանը Սևանում՝ կրկնակի հրաշք է: Երեկոյան անձրևը հորդ էր և ուղեկցվում էր ուժեղ քամով. Հենց այդ ժամանակ էլ մեր վրանները սկսեցին վերածվել յուրատեսակ օդապարիկների, որոնց թռիչքին խոչընդոտում էին  միմիայն մեր միացյալ ջանքերը:Ստիպված էինք այդ օրը գիշերել  տնակում:  Մինչ գիշերելը սակայն տղաները խորոված արեցին, ապրե՛ն տղաները…

Օր երրորդ. կարգի էինք հրավիրում շրջակա միջավայրը, ճամփորդ էինք. Լողալ հասցրինք, ջուրը հաճելի էր, Սևանը՝ սիրուն, եղևնիները՝ ինչպես միշտ՝ դալար…գիրքս կես ընկավ…