• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթապահի օրագիր

5.օգոստոսի, 2016թ. 

 Առավոտյան ժամը ինն է: Կրթահամալիրում անսովոր լռություն է: Միայն տնտեսուհիներն  են զբաղված իրենց գործով:

Սակայն այս լռությունը շուտով խախտվեց. 

 9:30-  մոտենում է վեցերերոդ դասարանցի Կոմարսկայա Ալեքսանդրիայի մայրը, ով ուզում է իր երեխային Դավթաշենի Արվեստի դպրոցից  տեղափոխել մեր կրթահամալիր: Պայմանների հետ ծանոթանալուց հետո, հարցերի սպառիչ պատասխանները լսելուց հետո, նա հաստատ որոշեց երկուշաբթի գալ և պայմանագիր կնքել միջին դպրոցում:

10:00-ից ավազի վոլեյբոլի հրապարակից  մարմարյա սրահը լցվեց ճամբարականներով, ովքեր երգեցին, պարեցին, թռչկոտեցին, հետո էլ գնացին մարմնամարզության սրահ` մարզվելու:

Գրադարանում էլ էր եռուզեռ: 

Հարությունյան Անահիտը ներկայացրել է անձնական փաստաթղթերը 10-րդ դասարան ընդունվելու համար:

Փարաքարից Խաչատրյան Մարիամի ծնողին երեխայի հետ ուղարկեցի Դպրոց-պարտեզ` առաջին դասարան ընդունվելու համար:

Այվազյան Լաուրային, երիտասարդ տատիկին, ուղեկցեցի քոլեջ, որտեղ նա նախադպրոցական բաժին ընդունվելու համար դիմում տվեց:

Հետո մոտեցավ մի ամբողջ ընտանիք` իր չորս մանկահասակ երեխաներով: Նրանց էլ Սարգիսը ուղեկցեց Նոր դպրոց:

Մոռացա ասել, որ ամբողջ օրը ինձ հետ միասին հերթապահեց նաև միջին դպրոցի սովորող Սարգիս Սուքիասյանը: 

Թվացյալ լռությունը վաղուց խախվել էր...