• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հուլիսի 19-ը Գեղարվեստում

Այսօր Գեղարվեստի դպրոցում աշխատանքային, ճամբարային հագեցած օր էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո ճամբարականների հետ ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք աղբից: Կեսօրին տիկին Շողիկն այցելեց մեզ, բույսերը ջրելու, խնամելու նպատակով. շատ գոհ մնաց, քանի որ բույսերը գտնվում էին  հիանալի վիճակում: 

Այսօր կնքել ենք նախակրթարանի և առաջին դասարանի ուսումնառության մեկական պայմանագիր: Եղել են նաև հեռախոսազանգեր: Հիմնականում հետաքրքրվում են լրացուցիչ կրթության ճամբարով և նախակրթարանում ընդունելությամբ: