• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ տպավորութունները Օձունի մասին

Ես Տաթևիկն եմ «Հայ կրթություն» կրթահամալիրից:

Ամսի 13-ն էր, երբ տիկին Նոննան զանգահարեց մայրիկիս և տեղեկացրեց Օձունում կազմակերպվող ճամբարի մասին: Ես, լսելով դա, շատ ուրախացա և  միանգամից համաձայնեցի գնալ:

Ես առաջին անգամ եմ ճամփորդում սեբաստացիների հետ, քանի որ նրանց դպրոցից չեմ, սակայն մեծ  տպավորություններ ունեմ: Սեբաստացիների հետ հաճելի է շփվելը, նրանք շատ ակտիվ են, նաև հետաքրքրասեր: Մենք այցելել ենք Քոբայրի վանական համալիր, Ծաղկեվանք, Սբ.Աստվածածին եկեղեցական համալիր, Օձի պորտ և Հովհանավանք: Սբ.Աստվածածին եկեղեցում ծանոթացանք Տեր Վրթանեսի հետ, ով մեզ ներկայացրեց շրջակայքը, եկեղեցու կառուցվածքը, պատմությունը:  

Ես շատ հավանեցի Օձունը, նրա բնությունը և մարդկանց:

Այսուհետ մեծ հաճույքով կմասնակցեմ դպրոցի կազմակերպած ճամբարներին:

Նյութի հեղինակ՝ Մելիքսեթյան Տաթևիկ, «Հայ կրթություն» կրթահամալիր, 10-րդ դասարան: