• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016թ-ի հոկտեմբերի 1-ը:

2014 - 2015թթ. մրցույթների արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ «Նկարչական oր» ամենամյա միջոցառման ժամանակ։ Այս տարի գունագեղ բացօթյա արվեստանոցի կվերածվի Երևանի բուսաբանական այգին:

2016թ-ի արդյունքների ամփոփումը տեղի կունենա հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։

Համահայկական 9-րդ նկարչական մրցույթի թեմաներ․

-    Եթե բնությունը խոսեր

-    Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին

-    Երկրագունդն առանց մեզ

Մասնակցության պայմաններ
Տարբերակ 1. 

  • մուտք գործել FPWC կայքի «Հայտ» բաժինը, 
  • գրանցվել՝ լրացնելով հայտի բոլոր տողերը,
  • վերբեռնել մասնակցի լուսանկարները և մրցութային գեղանկարի էլեկտրոնային տարբերակը:

Տարբերակ 2

Նկարները ներկայացրել  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ՝ Հայաստան, Երևան 0001, Խանջյան փող., 47/1 շենք հասցեով:
Նկարի հետևում նշել մասնակցի  անուն-ազգանունը, տարիքը, բնակության վայրը, էլ հասցեն, հեռախոսահամարը:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից  ավելի նկարներ։