• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռազմա-մարզական ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
01.07.2016թ.

Բնապահպանական նախագծերի իրականացման, ռազմամարզական խաղերի կազմակերպման և բարձունքի հաղթահարման նպատակով թույլատրել միջին դպրոցի և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի սովորողների ուսումնական ճամփորդությունը Սևանի «Ժայռ» ռազմա-մարզական բազա: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավարներ նշանակել Գնել Հարությունյանին, Տաթև Աբրահամյանին, Գայանե Միրաքյանին, Ալեքսան Մինասյանին և Բորիս Վարդանյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հուլիսի 4-ին՝ ժամը 10:30, Մայր դպրոցից,  վերադարձը՝ հուլիսի 7-ին՝ ժամը 18:30.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Ժայռ» հանգստյան գոտում.
  6. Հրաչյա Առաքելյանին՝ Գնել Հարությունյանի հայտով ճամբարին տրամադրել արշավախմբային գույք և պարագաներ արշավախմբային կայանից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07).
  8. Ճանապարհածախսը՝ 30.000 (երեսուն հազար) դրամ, տրամադրել 2016թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից՝ որպես Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի սովորողներ Գառ Ավետիսյանի, Հովհաննես Գալստյանի և Նարինե Մանուկյանի Բնագիտա-տեխնիկական ստեղծագործության 3-րդ ստուգատեսի մրցանակ.
  9. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  10. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Սաթեն Ադամյան
  2. Հակոբ Աբրահամյան
  3. Առաքելյան Գոռ
  4. Համլետ Հայրապետյան
  5. Քնարիկ Հայրապետյան
  6. Սյուզաննա Սարգսյան
  7. Նարե Սարգսյան
  8. Արամյան Վարդան
  9. Գափոյան Ալբերտ
  10. Արզումանյան Տիգրան
  11. Արզումանյան Արևիկ
  12. Ենգիբարյան Էդգար
  13. Լուսինյան Նարինե
  14. Հարությունյան Դավիթ
  15. Խաչատրյան Վաչե
  16. Խաչատրյան Անի
  17. Սիմոնյան Գևորգ
  18. Սերոբյան Արեգ
  19. Բալասյան Վալերի
  20. Մնացականյան Հրանտ

Գավառի N2 դպրոց

  1. Ալեքսանյան Հերմինե - ղեկավար
  2. Մանուկյան Նարինե
  3. Գալստյան Հովհաննես
  4. Ավետիսյան Գոռ
  5. Հարությունյան Մացակ
  6. Հարությունյան Արթուր

Հավելված 2
Ծրագիր

Հուլիսի 4 
   
10:30    Մեկնում Մայր դպրոցի բակից

13.30   Ժամանում  «Ժայռ»

13.30 - 14.30  տեղավորում

14.30 - 15.00  ճաշ

15.00 - 16.00 տեղանքի ծանոթացում, նաև քարտեզով ինքնաբացահայտման համար, անվտանգության դասեր

16.00 - 17.00 լող

17.00 - 19.00 ձկնորսություն

19.00 - 19.45 ընթրիք

20.00 - 22.00 խարույկ, երաժշտական ժամ

22.00 - 22.30 հիգիենայի ժամ

22.30 քուն

Հուլիսի 5

8.00 - 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն

9.00 - 9.30  հիգիենայի ժամ

9.30 - 10.00  նախաճաշ

10.00 - 14.00  բարձունքի հաղթահարում

14.00 - 15.00  ճաշ

15.00 - 17.00  լող

17.00 - 19.00  էկոնախագիծ՝ փտած ծառերի դուսբերում ջրից

19.00 - 20.00  ընթրիք

20.00 - 22.00  խարույկ, երգ, պար

22.00 - 22.30  հիգիենայի ժամ

22.30   քուն

Հուլիսի 6

8.00 - 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն

9.00 - 9.30  հիգիենայի ժամ

9.30 - 10.00  նախաճաշ

10.00 - 14.00  ձկնորսություն

14.00 - 15.00  ճաշ

15.00 - 17.00  լող

17.00 - 19.00  քայլարշավ

19.00 - 20.00  ընթրիք

20.00 - 22.00  խարույկ, երգ, պար

22.00 - 22.30  հիգիենայի ժամ

22.30   քուն

Հուլիսի 7

8.00 - 9.00  վերկաց, վազք, մարմնամարզություն

9.00 - 9.30  նախաճաշ

9.30 - 10.30  ազատ ժամ

10.00 - 12.00  առաջին բուժօգնության պարապմունքներ

12.00 - 14.00  ճաշ

14.00 - 15.00  իրերի հավաքում

15.00 - 16.30  ժամանում Երևան