• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունիսյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

Գալիս են ամառային շոգերը: Առաջարկում ենք դրանցից պաշտպանվելու միջոց՝ մասնակցեք այսօրվա մաթեմատիկական ֆլեշմոբին: Մաթեմատիկական խնդիրներ լուծելը նույնքան զովացուցիչ է, որքան նկարում պատկերված արագածյան ձյունը: Ֆլեշմոբի առաջադրանքները, ինչպես ամեն ամիս, կտեղադրվեն ժամը 19:00 mskh.am և emath.mskh.am կայքերում: