• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ճամբարի վերջին օրը

Նյութը՝ այստեղ:

Մեր ճամբարային վերջին օրն էր, օրը սկսեցինք լողավազանում, մի կուշտ լողացինք, խաղացինք, վերադարձանք Մայր դպրոց, նախաճաշեցինք, թենիս խաղացինք, պարզվեց, որ թենիս վատ չեմ խաղում, բայց ճիշտ տեխնիկա չեմ կիրառում, ընկեր Նառան մի լավ տանջվեց՝ինձ տարբեր հնարքներ սովորեցրեց, հետո գնացինք հրաձգարան, ես կրակեցի ու վազեցի հեծանիվ քշելու, ուզում եմ լավ հմտանալ այդ գործում, հետո գնացինք տիկին Շողիկի մոտ, սերմեր հավաքեցինք, այդ սերմերը նրանք ձեռք են բերել արտասահմանից, շատ արժեքավոր բույսեր են, մենք դրանք շատ զգույշ էինք հավաքում, քանի որ հասած պարկուճները կարող էին բացվել ու սերմերը կթափվեին, հավաքեցինք, ցանեցինք, ջրեցինք:Այսօր ժամը չորսը միտեսակ արագ եկավ, խաղում էինք ու հանկարծ Շուշանիկը ասեց, որ արդեն տուն գնալու ժամանակն է, հրաժեշտ տվեցինք միմյանց ու գնացինք տուն:Այս մեկ շաբաթը յուրահատուկ էր մեզ՝բոլորիս, համար, մի տեսակ ավելի մտերմացանք ընկերներով, ավելի համախմբված դարձանք, հուսով եմ, այս հարաբերությունները կշարունակվեն նաև նոր ուսումնական տարում:

Հեղինակ՝Տիգրան Հարությունյան: