• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում անցյալի հետ

Սովորական օր էր, ամենօրյա հերթապահության ժամ: Ու սովորականի նման պարասրահը ցնծում էր երաժշտության ակորդների ներքո, մարմարյա սրահում` լիքը երեխաներ: Ամեն մեկը` իր գործին, իր աշխատանքին: Ինչպես միշտ: Նկատեցինք քիչ անվստահ, փնտրող-պրպտող հայացքով զույգի` զույգ երեխաների ձեռքը բռնած: Անկարելի էր անտարբեր նայել կնոջը, ով ուղղակի չէր թաքցնում իր ուրախությունը, երբ իմացավ, որ կարող է տեսնել տիար Բլեյանին: Մարալ և Լևոն Սուլթանյաններն էին Գլենդել քաղաքից: Տիկին Մարալն ամուսնուն և զավակներին բերել էր` իր անցյալին ծանոթացնելու, լինելու այն կրթօջախում, որտեղ եղել էր 26 տարի առաջ, որտեղ ապրել է անմոռաց պահեր:

… 1990թվականին Գլենդելի Շամլյան ազգային վարժարանի  սովորողներն իրենց ղեկավարների`Հրանտ Աճեմյանի և Վարդգես Ղազարյանի հետ եղել են մեր դպրոցում `որպես քույր վարժարան: Ու տարիներ անց եկել էր, փնտրում էր այն դահլիճը, բեմը, որտեղ ելույթ էր ունեցել, ներկայացրել իր կրթօջախը, մարդկանց, ում հանդիպել էր: Փնտրում էր, բայց չէր գտնում. այն տարիների տեսածն այսօր չկար, այսօր իր առջև նոր, ժամանակակից կրթահամալիր էր` ուսումնական գործունեության համար նախատեսված բոլոր հնարավոր պայմաններով: Ներկայացրինք կրթահամալիրը, եղանք պարասրահում, մարզասրահում, գրադարանում: Նրանց հիացական հայացքներն ու արտահայտած կարծիքները հոգիս մի անասելի հպարտությամբ լցրին:

Այդ նույն վարժարանի տնօրենն այսօր դոկտոր Թալին Քարկոտորյանն է. ինչո՞ւ  չվերսկսել բարեկամությունը:Կարելի է չէ՞ փորձել: