• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընկերությունն այսպիսին է, որ մի զարկով կառուցենք հազար....

Տիկին Անահիտ  Մելքոնյանը և ընկերները՝ առավոտ կանուխ, եկել ու ավագ ընկերոջ իրավունքով միացել են Դպրոց-պարտեզում ընթացող բարեկարգման աշխատանքներին: Իզուր չեն ասում, որ ձեռքը՝ ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես: Աշխատանքը շատ է, «Ընկերություն» պատանեկան ջոկատին, անշուշտ, շատ օգնեց ավագ ընկերների համազարկը,  շատ ոգևորեց: Բոլորը իրենց գործի գիտակ, առվույտի դաշտ խնամող ու «Վլադի դրախտում» ամենօրյա աշխատանքներում կոփված մարդկանց համար, այսօրվա ընկերական հանդիպումը հաղթահարելի թվաց և վերջում արդյունքը երևաց: Ջոկատի  ընկեր-օգնականն ու աշխատանքների ակտիվ մասնակից Բաբկեն Փաշինյանի ներկայությունն էլ՝ միշտ տեղին է,  հոգատար սեբաստացու աչքով է  նայում Կրթական պարտեզին:  Օրը հագեցած էր բազում հետաքրքիր ու մեկը մեկից  տարբերվող րոպեներով՝ է՛լ քոթոթների այցով, է՛լ ծիրանահավաքով, ծաղկատունկով: Այնպես արագ ու աննկատ թռավ, նոր օրվա սպասումով էլ, աշխատանքային գործինքները տեղավորեցինք այնպես՝ ասես վայրկյան առաջ էինք վերցրել....

«Ընկերություն»-ը  սիրով կսպասի ու կընդունի այն կամավորներին, ովքեր կմասնակցեն Կրթական պարտեզում կատարվող բարեկագման աշխատանքներին: «Ընկերության» ուժը նպատակ ունի կանաչացնելու բանգլադեշյան անապատը՝ դարձնելով  այն դրախտային այգի: