• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ճանաչենք մեր գյուղերը. Արամուս

Նկարագրություն: 
Արամուս գյուղը գտնվում է Կոտայքի մարզում` Աբովյան քաղաքի հարավ-արևելյան մասում` Գետառի ձախ ափին: Տեղանունը կապվում է Արա Գեղեցիկի անվան հետ, անցյալում հիշատակվել է նաև Արամոնք, Արամոնս, Արամոյնս և Արախուս անուններով: Ըստ պատմական աղբյուրների` Տրդատ Մեծը գյուղը, իբր կալվածք, նվիրել էր Սբ. Գրիգոր Լուսավորչին: Արամուսը եղել է Էջմիածնի կաթողիկոսարանի կալվածքներից : Լինելով բավականին հին բնակավայր` Արամուսում շատ են պահպանվել հին եկեղեցիներ, դրանցից ամենահինը Ծիրանավոր Ս. Նշան եկեղեցու (VI դ.) ավերակներն են: Եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է միայն, որ կառուցվել է Դավիթ 1-ին Արամոնեցի կաթողիկոսի ժամանակ: Գյուղի կենտրոնում է գտնվում Սբ. Հակոբ եկեղեցին` թվագրված 1863թ. Արամուսն ունի մոտ 3500 բնակչություն: Նախնիների մի մասը գաղթել է Պարսկահայաստանի Խոյ գավառից: Գյուղում գործում է մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն, երաժշտական դպրոց: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է ու հողագործությունը: Արամուսը հայտնի է իր համեղ գազարով: