• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պլաստիլինե Ջովանինոյի արկածները

Դպրոց-պարտեզի 3.1 դասարանի սովորողների համար թատերական փառատոնին մասնակցությունը հմտությունների ցուցադրության հրաշալի հնարավորություն էր: Ժամանակը կարճ էր, բայց սովորողները մեծ վարպետությամբ որոշեցին իրենց անելիքները: Բաժանվեցին խմբերի, հորինեցին Ռոդարիի ստեղծագործությունների հիման վրա նոր ու արտասովոր հեքիաթներ և քննարկումներից հետո ստացան մի մեծ և հետաքրքիր հեքիաթ: Հեքիաթն ավարտելուց հետո խմբերից յուրաքանչյուրը ստանձնեց պլաստիլինե կերպարների պատրաստման իր բաժին պատասխանատու և հաճելի գործը: Ստեղծեցին փոքրիկ բեմը, մնում էր տեխնիկական մասն ապահովել: Իրենց խոսքին, խաղին հետևում էի երկրորդ պլանից, նույնիսկ իրենք հանդես եկան մի քանի հատվածների նկարահանման դերում: Աշխատանքի ավարտից հետո մոնտաժեցինք ու հետևեցինք կենդանի, արտահայտիչ խոսքին, խաղին, դիտարկեցինք տեխնիկական որոշ թերացումներ, որոնք հաջորդ ֆիլմի համար ուսանելի դարձան, այսպես ներկայացնում ենք Թատերական փառատոնի առաջին ֆիլմը, որը առաջին փորձն էր նաև սովորողների դերասանական պլաստիլինե թատրոնի ժանրում: Դե հաջողություն մաղթենք մեզ՝ ավելի հմտանալու և առավել հետաքրքիր մտքերով հանդես գալու գործում, իսկ ձեզ մաղթում ենք հաճելի դիտում: