• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտության օր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամառային ճամբարում, Հանդիպում Վահագն Գուրզադյանի հետ

Հանդիպում նշանավոր գիտնական պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հետ
Հունիսի 10, 2016 թ.

Կրթահամալիրի հյուրերը՝

  • Պրոֆեսոր Վահագն Գուրզադյան. LARES եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ, Բրիտանական Թագավորական աստղագիտական ընկերության (Royal Astronomical Society) անդամ, Երևանի Տիեզերքի թանգարանի խորհրդի նախագահ
  • ֆ.մ.գ.թ. Ամուր Մարգարյան. Jefferson National Laboratory (ԱՄՆ) խոշորագույն արագացուցիչում փորձարարական ծրագրերի ղեկավար
  • PhD  Սերգեյ Միրզոյան (Zurich-Salerno university doctorate, 2013)4 LARES տիեզերական ծրագրի մասնակից
  • Կարեն Բայրամյան. պատմաբան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևանի Տիեզերքի թանգարանի խորհրդի անդամ

Ծրագրում՝
10:00-10:05 - Աշոտ Բլեյան (Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն): Ողջույնի և մուտքի խոսք:
10:05-10:20 - Շրջայց կրթահամալիրի մայր դպրոցում

10:20-10:30 – պրոֆեսոր Վահագն Գուրզադյան, դասախոսություն.  «Արբանյակները և տիեզերքի ուսումնասիրությունը»

10:30-10:50 - Սերգեյ Միրզոյան PhD: Դասախոսություն LARES արբանյակի մասին:
10:50-11:00 – Վիդեոդիտում
11:00-11:20 - ֆ.մ.գ.թ. Ամուր Մարգարյան: Դասախոսություն բնագիտության օրենքների մասին:
11:20-11:30 - Աստղագետ-ֆիզիկոսների բլոգի ներկայացում ավագ դպրոցի ընթերցասրահում. պատասխանատու՝ Սարգիս Մարգարյան, Միքայել Կամենդատյան
11:30-11:45 – Կլոր սեղան կարդացված դասախոսությունների թեմաներով
11:45-12:00 – Ընդմիջում-հյուրասիրություն
12:00-12:15 – Կարեն Բայրամյան, պատմաբան: Դասախոսություն կամ ներածական մաս «Տիգրան Մեծը և իր ժամանակը»
12:15-12:35 – պրոֆեսոր Վահագն Գուրզադյան:  Դասախոսություն «Տիգրան Մեծը և Հալլեի գիսավորը»
12:35-13:00 –  Քննարկում, հարցեր գիտնականին. Գիտելիք – Գիտություն –տիեզերք…
13:00-13:30– Վիկտորինա
Հարց և պատասխան
13:30-13:45 – Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հեղինակած գրքերի նվիրման արարողություն
13:45-14:15 - «Տիեզերք Բենդի» համերգը-պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան
14:15-14:45- «Ճամփորդություն Արեգակնային համակարգով» ֆիլմի դիտում աստղացուցարանում-պատասխանատու՝ Հասմիկ Նալբանդյան, Էմանուել Ագջոյան
Մասնակիցներ.
Կրթահամալիրի և այլ դպրոցների միջին և ավագ դպրոցների սովորողներ՝ ճամբարի սան, Իզմիրի տիեզերական ճամբարի նախորդ տարիների և այս տարվա մասնակիցներ-պատասխանատու՝ Անահիտ Մելքոնյան, Մարինե Մկրտչյան
Բնագիտության ուսուցիչներ
Աստղագիտությամբ հետաքրքրվողներ
Առաջարկներ.
Հունիսին ուսումնական ճամփորդության կազմակերպում Տիեզերքի թանգարան
Բյուրականում ամառային ճամբար անցկացնելու ժամանակ հնարավորության դեպքում ևս մեկ հանդիպում պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հետ