• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային 5-րդ օրը ավագ դպրոցում

Այսօր ճամբարային օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով: Այնուհետև ջոկատներն անցան իրենց նախապես հրապարակած նախագծային աշխատանքներին: Իրինա Ապոյանի և Նունե Մովսիսյանի ջոկատը ճանապարհվեց հերթական բարձունքի հաղթահարմանը (Գավառի սուբ Խաչ): Աշոտ Տիգրանյանի ջոկատը թափառեց Երևանով, Ստեփան Թորոյանը Մալագանների այգում իր ջոկատի հետ ջանոսւմ էր անցորդներին ազգագրական պարեր ուսուցանել:

Թամար Ղահրամանյանի ջոկատը սպորտային պարապմունքից հետո, դպրոցի բակում զբոսնելիս, հանդիպել էր կրթահամալիրի բարեկամ-նկարչ Ալբերտին և հյուրընկալվել նրա արվեստանոցում:

Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ Էկոտուրի ծրագրի ներկայացում վրաց հյուրերին:

Մենք մեր ջոկատով Թումանյանի այգում մի լավ խաղացինք, հեծանվամրցույթ կազմակերպեցինք, կարդացինք, թարգմանեցինք և շտապեցինք դպրոց՝ ճամբարային շաբաթվա համերգ-ամփոփմանը:

Օրն ավարտվեց, հույզերը մնացին: