• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային առօրյա

Ճամբարային առօրյան իր ընթացքի մեջ է: Հաճույքով ենք մասնակցում բոլոր աշխատանքներին: Հետո շատ հետաքրքիր է, մենք ավագ դպրոցում ենք, մենք արդեն մեծ ենք, պետք է ավելի պատասխանատու լինենք: Առավոտյան ընդհանուր պարապմունք, անհատական ու խմբային նախագծեր, բակային աշխատանք, ընթերցանության դաս, պարատուն ու մարզատոն... Այս դեռ սկիզբն է, դեռ ճամփորդություններ ունենք, հետաքրքիր, գրավիչ: Ամեն-ամեն ինչ կա, մնում է միայն, ինչպես տիարն է ասում, հավեսով աշխատել: Աշխատանքները անհատական են ու խմբային: Ամեն մեկը գիտի իր գործը, ամեն մեկն իր նախընտրած աշխատանքն է կատարում: Խաղում ենք, երգում, պարում, նախագծում: Շատ հետաքրքիր է: Իսկ  օրվա վերջում անպայման ամփոփում ենք օրվա աշխատանքը, ծրագրում հաջորդ օրվա անելիքները:
Միրզոյան Ինա, 8-րդ դասարան