• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ ճամբարային առաջին օրը

Այսօր սկսվեց ամառային ճամբարը, մեր դասարանը բաժանվեց երկու խմբի, մի խումբը գնաց ընկեր Արմանի մոտ, իսկ մյուսը` պատվելի Թամարի մոտ: Չնայած նրան, որ խմբում քիչ էինք, մեր օրը անցավ շատ հագեցած և հաճելի: Այսօր մենք գնացինք ավագ դպրոցի վարդանոց, այնտեղ խնամեցինքը վարդերը, ջրեցինք և հավաքեցինք մոտակայքի աղբը, դրանից հետո մենք մասնակցեցինք Անտիվիրուս Կոմիտասի փորձերին,  ամբողջ դպրոցի, նաև կրտսեր դպրոցի հետ երգեցինք կոմիտասյան երգերը, որից հետո բարձրացանք դասարան: Հետո մի խումբ սովորողներ գնացին Բ-4՝ Դպրոց-պարտեզ՝ շրջիկ նախագծով երեխաներին պարեր սովորեցնելու, իսկ մյուսները՝ ընդմիջման:  Ճամբարային օրը դեռ չի ավարտվել, կարծում եմ՝ անակնկալներ դեռ կլինեն: