• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ախալցխայի Սուրբ Ստեփանոս խոնարհված եկեղեցին

Ախալցխայում եղած օրերին մենք հայտնաբերեցինք Աուրբ Ստեփանոս եկեղեցին, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ գործող եկեղեցուց մի փոքր վերև՝ բարձունքի վրա: Այն կառուցվել է 1897 թվականին, հայկական բազիլիկ ոճի եկեղեցի է: Այսօր եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում. կիսափուլ է տանիքը, բեմի պատը վերից վար ճեղքված է, եկեղեցու ներսում լինելը նույնիսկ վտանգավոր է: Համեմատաբար լավ է պահպանված զանգակատունը: Համացանցում նրա մասին տեղեկություն որոնելիս ոչինչ չգտանք: