• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ճամփորդությունները շարունակվում են

 Առավոտյան հավաքվեցինք խմբում,մի քիչ մուլտֆիլմ նայեցինք,իսկ երբ բոլոր երեխաներն արդեն եկել էին ,սկսեցինք մարզվել:Էլեկտրոնային գրատախտակով շատ հետաքրքիր վարժությունների խաղ ունենք,որի միջոցով մեր աչուկներն ենք մարզում,իսկ հետո ճուտիկի հետ նախավարժանք արեցինք :Սա մեր ամենասիրելի խաղն է:Մի քիչ պարելուց հետո լվացվեցինք ու անցանք նախաճաշի:Երբ կերել վերջացրել էինք,որոշեցինք չմնալ խմբում:Ինքնուրույն հագանք կոշիկներն ու շորիկները և իջանք բակ խաղալու:Բակում որոշեցինք,որ սահել ու ճոճվել ենք ուզում ու ճանապարհ ընկանք Մայր դպրոցի հարևանությամբ գտնվող այգի:Ամբողջ ճանապարհին երգեցինք,արտասանեցինք,բարևեցինք բոլոր անցորդներին,այնպես որ մեր կողքով դժվար մեկն անտարբեր անցներ:Հաշվելով բարձրացանք ու իջանք վերգետնյա անցումի աստիճանները,ուրախ,զվարթ հասանք այգի:Այգում իրարանցում էր:Բոլոր սղարաններն էլ լավն էին ու հետաքրքիր,չէինք իմանում որը նստել,որը թողնել:Բայց ցավոք մեր ուրախությունը շատ երկար չտևեց...վերադարձանք խումբ,ճաշեցինք ու պառկեցինք քնելու: