• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսի մեկը` աշխատավորների տոն

Նախկինում Մայիսի 1-ը համաժողովրդական ուրախության օր է եղել, շքերթներ են կազմակերպել, մարդիկ  փողոց են դուրս եկել ծաղիկներով, դրոշներով, իրար ողջունումել են: Մայիսի1-ը հիմա նշվում է որպես աշխատանքի և խաղաղության օր: Այս տոնը ոչ միայն աշխատավորների իրավունքների պաշտպանության, այլև հանուն արդարության պայքարի խորհրդանիշ է:

Առաջին անգամ Մայիսի 1-ը տոնել են Փարիզում՝ 122 տարի առաջ, երբ Փարիզի ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց միավորել միջազգային պրոլետարիատը։ Աշխատավորների իրավունքների համար պայքարն սկսվեց՝ առաջին աշխատանքային օրը տոնական հայտարարելով։

Մայիսի 1-ը խորհրդանշվեց՝ որպես իշխանություններին աշխատավորների պահանջները ներկայացնելու տոնական օր։ Այսօր այն նշվում է հարյուրավոր երկրներում։

Փարիզյան կոնգրեսից հետո մի քանի երկրներում մայիսի 1-ն առաջին անգամ նշվեց 1890 թվականին, իսկ 20-րդ դարասկզբին տոնը տեղափոխվեց Խորհրդային Միություն, ուր նշվում էր մեծ շուքով՝ շքերթներով և մշակութային միջոցառումներով։