• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմում են Մանեն և Միքայելը

 

                                                                  Մեր օրը
Երեկ մենք շատ հետաքրքիր օր անցացրինք: Առաջին դասաժամին փորձ արեցինք, որովհետև, ինպես գիտեք,  հինգշաբթի օրը առավոտյան ընդհանուր պարապմունքը  ներկայացնելու մեր հերթն է:  Բոլոր դպրոցներն արդեն իրենց առավոտյան ընդհանուր պարապմունքը ներկայացրել են Մարմարյա սրահում: Մեզ թվում է` սա նման է մրցույթի, և կարծում ենք, որ ամենալավը մերն է լինելու: Դե՛, որպեսզի ամեն ինչ լավ լինի, մենք անընդհատ պարապում ենք: Ընկեր Սոֆան`մեր երգի ուսուցչուհին, մեզ սովորեցնում է պարի շարժումները: Ամենահետաքրքիրն այն է, որ մենք հոգնում ենք, իսկ ուսուցչուհիները` ոչ: Բայց մենք ուզում պատմել մի հետաքրքիր դեպքի մասին,որը պատահեց մեր դասարանւոմ: Մենք հոգնած, ջարդված եկանք դասարան և շատ խելոք նստած աշխատում էինք: Անկեղծ ասած աշխատանքն այնքան էլ հետաքրքիր չէր. ընկեր Նառան այնպիսի աշխատանք էր ընտրել, որ և՛ աշխատենք, և՛ հանգստանանք: Մեզ համար խելոք աշխատում էինք, մեկ էլ ներս մտավ տիկին Աիդան: Անկեղծ ասած նա շատ զարմացավ` մեզ այսքան սուսիկ-փուսիկ աշխատելիս տեսնելով: Նա մեզ ցույց տվեց կայքի «Պարտեզ» էջը և առաջարկեց  ամեն օր կարդալ: Տիկին Աիդայի գնալուց հետո ընկեր Նառան բացեց  «Պարտեզ» էջը, և մենք միասին կարդացինք երեխաների գրած նյութերը: Մեզ շատ դուր եկան անսովոր շնորավորանքները, և մենք էլ որոշեցինք  շնորհավորանքներ գրել: Այդ պահից սկսած դասը կենդանացավ: Մենք շատ «հավեսով»  աշխատեցինք և մոռացանք հոգնածության մասին:

Մենք հորինեցինք այսպիսի անսովոր շնորհավորանքներ:

 Շնորհավորհում եմ , որ կոշիկի խոզանակով ես ատամներդ լվանում , թե չէ  միշտ սպիտակ էին:

Շնորհավորումեմ, որ ոտքդ կոտրել ես, բակը քեզնից մի քիչ կհանգստանա:

Շնորհավորումեմ, որ լեզուդ կորցրել ես` գլուխներս մի քիչ կհանգստանա:

Շնորհավորում եմ, որ գլուխդ պատին ես տվել: Մյուս անգամ պատը գլխովդ կտաս:

Շնորհավորում եմ, որ ձեր տան դուռը կոտրվել է, կարող ես հանգիստ ներս ու դուրս անել:

Շնորհավորում եմ, որ պայուսակդ կորցրել ես , մինչև նորը գնեք, ամիսը կվերջանա:

4-2 դասարանի սովորողներ

Հ.գ

Մի անգամ Արտեմն ինձ ասաց, որ իմ դասի լավագույն գնահատականը երեխաների փայլող աչքերն են: Երեկ ես նորից համոզվեցի դրանում: Շնորհակալ եմ տիկին Աիդային` ինձ այդ հնարավորությունը պարգևելու համար:

 Նաիրա Դալուզյան