• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի քիչ էլ վարսահարդարման մասին

Մոդայիկ երևալու համար բավական չէ հետևել ամսագրերին, ֆիրմային հագուստներին ու կոշիկներին: Լիարժեք մոդայիկ կերպար ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաև ունենալ մոդայիկ սանրվածք: Չնայած վարսահարդարները կարծում են, որ չպետք է «վազել» մոդայիկ սանրվածքների հետևից, պարզապես պետք է այնպես անել, որ մազերի սանրվածքը, գույնը սազեն դեմքին:Պարզվում է, շուրջ տասը տարի Հայաստանում ամառային, հարմար եւ մոդայիկ են համարվում կարճ սանրվածքները՝ հիմնականում ուսերին չհասնող չափսը (կառե). այս կարծիքին է հայ վարսավիրների մեծամասնությունը:Հայ աղջիկների մեծամասնությունը մեծ ցանկություն ունի մոդայիկ սանրվածքներ ունենալ, բայց նրանց պակասում է համարձակությունը:Երկար մազեր ունեցող ու նախընտրող աղջիկների համար այս տարի մոդայիկ են առանց շերտերի ու առանց չոլկայի կտրվածքները: Հայ աղջիկները հիմնականում նախընտրում են պահպանողական՝ երկար սանրվածքները, նրանց դժվար է հրապուրել կարճ սանրվածքներով:Պետք է մազերի հետ կապված՝ ավելի համարձակ լինել:

Վարսավիր-դիմահարդարի խորացված ուսուցմամբ դասարաններում կարող եք սովորել մեզ մոտ` Արհեստների դպրոցում հեռ. 740022, 091551440