• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայր երկրի օրը

Ապրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի օրը: Տոնը նշելու ավանդույթը ձևավորվել է ԱՄՆ-ում դեռևս 1970-ական թվականներին: Տոնը պաշտոնապես սկսել են նշել 2010 թվականից:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի կողմից այս օրը  Երկիր մոլորակի միջազգային օր պաշտոնապես հռչակվել է  միայն 2009 թվականին` Բոլիվիայի նախաձեռնությամբ: Այս կապակցությամբ կա մի հետաքրքրական փաստ. հյուսիային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, իսկ  հարավային կիսագնդում` աշնանը:

Ամեն տարի այսօր աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու  էկոլոգիական խնդիրներ: Տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, մեծ քաղաքների  փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում, տարածքների մաքրում, ծառատունկ և այլն: Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել իրենց բակերի և փողոցների բարեկարգմանն ու կանաչապատմանը:  

Օրվա խորհուրդը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա մարդկության ուշադրությունը հրավիրելն է: Այս օրը յուրաքանչյուրը պետք է խորհի և սրտացավորեն վերաբերվի Երկիր մոլորակին: «Քանի՞  տարեկան եք» հարցին  շատերը, մանավանդ մի քիչ հասուն տարիքում,  սովորաբար խուսափում են պատասխանել: Իսկ  Երկիր մոլորակը  ոչ միայն չի թաքցնում, այլև, ի հեճուկս իրեն «հիվանդացնողների»,  ամեն ճիգ գործադրում է երիտասարդ մնալու և բոլորիս օգտակար լինելու համար: Նա  ընդամենը 4,5 միլիարդ տարեկան է…և ունի ընդամենը 7.20 միլիարդ  «երեխաներ»…

Ինչպես հավաստում են օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին:

Օրինակ` մարդիկ կարող են խելամիտ կերպով և խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան, այս օրը մեքենայով երթևեկելու փոխարեն հեծանվով տեղաշարժվեն  և այլն:

Մարդի՜կ, եկե՛ք հենց այս օրվանից սկսենք ըստ արժանավույն գնահատել, սիրել և պահպանել մեր մոլորակը: Չէ՞  որ նա այդքան հոգ է տանում մեր մասին: Մինչև ե՞ րբ  դա պետք է շարունակվի ու լինի անփոխադարձ:

Հ.Գ. Մենք` ավագ-դպրոցիշրջանավարտներս, սիրով մասնակցեցինք միջացառմանը, մաքրեցինք մեր ընտրած տեղամասը` Գեղարվեստի դպրոցից  դեպի մոտակա փոքրիկ զբոսայգին տանող հատվածը: Զրուցեցինք տարատարիք մարդկանց հետ. ոչ ոք չկարողացավ պատասխանել` ինչ օր է այսօր: Բայց շատերը գիտեին` Լենինի ծննդյան օրն է....

Մերի Գրիգորյան

Ավագ դպրոց-վարժարան, շրջանավարտ