• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի ճամբարականների հանդիպումը

Այսօր միջին դպրոցի ընթերցասրահում Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար մեկնող խմբի անգլերենի հերթական պարապմունքն էր։ Մեր սովորողները բավականին տիրապետում են անգլերենին, այնպես որ աշխատանքը հեշտ ու արագ է առաջ գնում։

Վերջում քննարկեցինք Հայաստանի և կրթահամալիրի մասին պատմող ֆիլմի կառուցվածքը, միասնական աքսեսուարների դիզայնը, ապրիլյան ճամփորդությունները։

Հաջորդ հանդիպումը՝ ապրիլի 7-ին ժամը 14:00-ին է լինելու: