• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կրթությունը 21-րդ դարում» խորագրով ցուցահանդեսը

Այսօր Քոլեջի ուսանողների մի խմբով այցելեցինք ՀՀ Կառավարության շենքում կազմակերպված «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Ցուցահանդեսում ներկայացված կրթական հաստատությունների ներկայացուցիչները այցելուներին ծանոթացնում էին իրենց հաստատությունում ընդունելության կարգի, կրթաթոշակների, հիմնական քննությունների մասին: «Կրթություն 21-րդ դարում» էքսպոյում առաջին անգամ ներկայացված էր նաև Ռուսաստանի առաջատար բուհերում անվճար կրթական ծրագրերի դիմելու կարգը։ Այս տարի Հայաստանի տարբեր բուհերի 200 ուսանողներ կկարողանան անվճար մասնագիտական ուսուցում ստանալ ՌԴ տարբեր բուհերում։ 

Մենք շրջեցինք տաղավարներով, ծանոթացանք ու ներկայացանք։

Ցուցահանդեսում հանդիպեցինք Լևոն Արամյանին և Արմինե Ղազարյանին, որոնք սկսել են աշխատել պլանետարիումների համար նոր 3D ֆիլմերի մշակման ուղղությամբ։

Սուսաննա Կիրակոսյան, Քոլեջ, 1-ին կուրս