• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռազմամարզական խաղեր 2016

Մարտի 30-ապրիլի 1-ը կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտում կազմակերպվում են ամենամյա առաջին գարնանային ռազմամարզական խաղերը: Մասնակիցներ` կրթահամալիրի դասավանդողներ ու  սովորողներ:

Խաղերի բացումը մարտի 30-ին` ժամը 15:15:

Ծրագրին և մանրամասներին ծանոթացեք ռազմամարզական ուսկենտրոնի բլոգում:

Սովորողների մեջ մարզական, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, հարմարվելու, միջավայրը յուրացնելու, տոկունությունը, կամքը, ճարպկությունը զարգացնելու և ցուցադրելու, նախաբանակային պատրաստության նպատակով կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ աջակցությամբ իրականացվող հեղինակային կրթական ծրագրով նախատեսվում է տարեկան չորս անգամ՝ գարնանը, ամռանը, աշնանը, ձմռանը, 4-12-րդ դասարանների սովորողների և ուսուցիչների համար կազմակերպել մանկապատանեկան ռազմամարզական ամենամյա բաց խաղեր՝ որպես հանրակրթական ստուգատես։ Այդ խաղերին կարող են մասնակցել հանրապետության, Արցախի սովորողների խմբեր։ Ստուգատեսների մրցանակակիրները կպարգևատրվեն ռազմա-մարզական ճամբարի ուղեգրերով։