• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԲԿՑ-ի հերթական հանդիպումը Բանգլադեշում

Այս անգամ ԲԿՑ-ի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Բանգլադեշում` Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցում:

Ծրագիրը, ինչպես միշտ, հագեցած էր.

  • Ecolex.am էլեկտրոնային կայքի ներկայացում
  • ԲԿ միկրոծրագրի մրցույթի հաղթողի ներկայացում
  • Քննարկում կրթության զարգացման պետական ծրագրի վերաբերյալ
  • ԲԿՑ-ին նոր ՀԿ-ների ներկայացում և անդամության քննարկում
  • այլ հարցեր

Ecolex.am էլեկտրոնային կայքը ներկայացվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բնապահպանական օրենսդրության հետազոտական կենտրոնի կողմից: Աիդա Իսկոյանը և Հեղինե Հախվերդյանը Ecolex.am էլեկտրոնային կայքը ներկայացրեցին որպես հարթակ, որը միավորում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, ՀՀ Բնապահպանության նախարարության և այլ գերատեսչությունների կողմից մշակված այն իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների օգտագործմանը: Կայքը օգտատերերին հնարավորություն է տալիս անմիջապես նախագիծը մշակողին ներկայացնել համապատասխան առաջարկներ և նկատառումներ, որոնք միաժամանակ մատչելի են կայքի բոլոր այցելուների համար: Դրա համար պարտադիր  պետք է գրանցվել  Ecolex.am էլեկտրոնային հարթակում:

Իմ կողմից ներկայացվեց մեր կրթահամալիրում մշակված և   ԿԳՆ-ի կողմից հաստատված <  էկոլոգիա և բնապահպանության խնդիրներ>  ծրագիրը, որը  իրականացվում  է կրթահամալիրի ավագ դպրոցում:

Այս տարի մայիս ամսին  ՅՈՒՆԻՍԵՖ-ի  Տոկիոյի գրասենյակի աջակցությամբ  կազմակերպվում է 17-րդ միջազգային բնապահպանության նկարչական մրցույթ`  <Կապույտ Երկիր` ում համար>:   Այս մրցույթին կարող են մասնակցել և մեր կրթահամալիրի 7-15 տարեկան սովորողները, և Էկոտուր 2016-ի մասնակիցները:

Սպասենք ԲԿՑ-ի հաջորդ հանդիպմանը մեր կրթահամալիրում:

Տես` https://hasmiktiezerq.wordpress.com/2016/03/27/%D5%A2%D5%AF%D6%81-%D5%AB...