• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոդասը Թբիլիսիում

Չորրորդ տարին է արդեն, ինչ կրթահամալիրը մասնակցում է «Էկոդաս Թբիլիսիում» նախագծին։ Ինքս երկրորդ անգամն եմ մասնակցում։
Այս տարի համատեղ դասի թեման էր «Խաղալիքները և էկոլոգիան»։
Մենք ներկայացանք նախապես նկարահանած ռեպորտաժներով, ներկայացրեցինք ֆեյսբուքյան սոցհարցումի արդյունքները։
Դասը անցավ հետաքրքիր, ուսումնական փոխօգնող միջավայրում։ Այս տարի որոշել ենք մեր ցուցադրություններից մեկն էլ հայերեն լեզվով անել,քանզի դպրոցում 1200 հայ կա և լավ կլինի որ իրենք էլ փորձեն հասկանալ։
Կարծում եմ ստացվեց։
Ընտրված թեման կարևոր էր, արդիական։ Օր օրի զարգացող աշխարհում հարկավոր է զգուշավոր լինել։Նման նախագծերը հնարավորություն են տալիս երևույթը բազմակողմանի ուսումնասիրել,վերլուծել,մասնագետների հետ զրուցել։
Այս ուսումնասիրության տրամաբանական շարունակությունը կլինի Երևանում՝ Ապրիլին՝ Էկոտուր 2016-ի ժամանակ։
Ուրախ եմ, որ ներկաները բարձր գնահատեցին համատեղ էկոդասը։
Ավագ դպրոց, 11-րդ դասարան, Սուրեն Կարապետյան