• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ արձագանքը Միշա Ավդալյանի նամակին

 

Այսօր նկատեցի, որ բոլորի ուշադրության կենտրոնում մի աշակերտի նամակ էր, որը դուր էր  եկել ոմանց, և վիրավորել մյուսներին, ովքեր սովորում և նյութեր են տեղադրում կայքում: Ես էլ եմ ցանկանում իմ կարծիքը հայտնել:

Կարծում եմ, որ նա սխալվում է: Երևի դուք նկատած կլինեք, որ ես շատ եմ կայքում նյութեր տեղադրում: Հավատացնում եմ նամակի հեղինակին, որ ինձ այստեղ` Լիբանանում, առավել ևս Հայաստանից ոչ մեկ չի ստիպում և որ ցանկության դեպքում աշակերտը կարող է հասցնել և’ իր դասերը, և’ հետաքրքրասեր լինել ու կայքում կիսվել իր ձեռքբերումներով:

Ինչ վերաբերվում է այն հարցին, որ կայքով պիտի զբաղվեն <<պրոֆեսիոնալները>>, ասեմ որ  << պրոֆեսիոնալ>> չեն ծնվում, այլ դառնում են այն էլ երկար տարիներ ճիշտ ու սխալ սովորելու արդյունքում:

Իհարկե, չեմ բացառում, որ կլինեն նաև  անճաշակ նյութեր ու թեմաներ: Վերջ ի վերջո բոլորն էլ սովորում են իրենց սխալների վրա: Պետք է հասկանալ, որ բոլորն էլ ստանում են միջնակարգ կրթություն, բայց անհատներն են ստանում բարձրագույն կրթություն դառնալով բարձրակարգ մասնագետներ այդ թվում հմուտ լրագրողներ:

Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել կայքը ստեղծողներին, և այն մարդկանց, ովքեր  ընձեռել են մեզ այդ հնարավորությունը` կիսվել մեր անձնական կարծիքով, ու մարդկանց հետ կիսվել մեզ համար հետաքրքիր նորություններով: