• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռոդարիի «Երեք ավարտ ունեցող հեքիաթներ» ժողովածուն՝ առաջին անգամ հայերենով

Ջաննի Ռոդարիի «Երեք ավարտ ունեցող հեքիաթներ» ժողովածուի հեքիաթների մի մասը (10 հեքիաթ) քոլեջի նախադպրոցական բաժնի ուսանողներն ուսումնական նախագծի շրջանակներում թարգմանել էին անցյալ տարի։ Այս ուսումնական տարում նրանք ավարտին հասցրեցին աշխատանքը (20 հեքիաթ)։  Վերջապես «Երեք ավարտ ունեցող հեքիաթներն» ամբողջական տեսքով ներկայացվում են ընթերցողին։

«Այս գիրքը, երեխաներ, խաղ է,- գրում է Ռոդարին գրքի նախաբանում։-Հեքիաթներն այստեղ անսովոր են. յուրաքանչյուրը երեք ավարտ ունի։ Կարդացե՛քհեքիաթները,  մտածե՛ք դրանց մասին և որոշե՛ք, թե, ի վերջո, ո՞րը պիտի լինիհեքիաթի վերջը, իսկական ավարտը, և ինչո՞ւ։ Շատ հնարավոր է, որ վերջաբաններից ոչ մեկն էլ դուր չգա ձեզ։ Այդդեպքում ինքներդ վերջաբան հորինեք, գրեք կամ նկարեք այն։ Մի բան էլ ասեմ։ Կարծում եմ, ավելի լավ է ընկերների հետմիասին խաղաք, այդպես ավելի ուրախ կլինի։ Իսկ ամենակարևորն այն է, որ այդպես կարող եք նաև մրցել, թե ո՞ւմերևակայությունն է ավելի հարուստ, ում հորինածն է ավելի լավը և ավելի հետաքրքիր։ Հաջողություն եմ մաղթում։ »

Կարծում ենք, ժողովածուն կարող է ոչ միայն ուսումնական, այլ նաև ընտանեկան ընթերցանության լավ նյութ դառնալ երեխաների համար։

Հեքիաթների ժողովածուն՝ Դպիրի կայքում: