• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արշավորդի վերածնունդը…

Մարտի 21-ին մեկնարկեց եռօրյա ճամբար Լոռիում նախագիծը: Ճամբարի, առօրյայի, արշավային ծնունդ նշելու, արշավների ուղղությունների մասին կտեսնեք սեբաստացի ճամբարակների հաշվետու - պատումներում, ֆիլմերում...

Որպես արշավող դասավանդող այս ճամփորդությունն ինձ համար այլ նշանակություն ուներ.... մայրանալուց հետո առաջին անգամ էի Մարիայիս մենակ թողնելու.... հերթական փորձությունն էր թե՛ ինձ, թե՛ Մարիայի համար… երկուսս էլ փորձությունը հաղթահարեցինք գերազանց…

Կյանքիս փուլի այս քիչ թե շատ պասիվ արշավային վիճակն էլ ավելի ապացուցեց, որ արշավները, արշավախմբերը, ճամբարներն ինձ համար լոկ ուսումնական նախագծեր, կամ միջավայրներ չեն…. ԿԵՆՍԱԿԵՐՊ է…

Հետաքրքիր քննարկումներ, բացահայտումներ, դաշտայինճաշարանիկազմակերպում… վերադառնալու ճանապարհին ամեն մի սովորող բարձրաձայնում էր, թե ինչ տվեց այս արշավը՝ հմտություն, կարողություն, ձեռքբերում… ոմանց համար ընկերասիրություն, ինքնուրույնություն, տարբեր դժվարություններ հաղթահարելու հմտություն, իսկ Հրաչ Ղալամքարյանի համար ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ…

Վերջին եռօրյա արշավը 2013 թվականին,  մայիսի 27-29 <Բարձունքիհաղթահարում> նախագծի շրջանակում տիկին Սուսանի հետ Սպիտակ Հարթագյուղ գյուղն էր: Երեք բարձունք հաղթահարեցինք…

Անցել է գեթե երեք տարի… Կրթահամալիրի որդեգրած առաջադեմ ուսումնական միջավայրի, ուսումնական կենտրոնների, նախագծերիշնորհիվ շատ բան է փոխվել, վազելով առաջ գնացել…

  • Փոխվել է իմ մեդիագործիքը… հարմարավետ հեռախոս ինտերնետով… ամեն մի պահը ֆիքսելու, տեղում սոցիալական ցանցում հայտնվելու, որի շնորհիվ ծնողներն էլ ավելի արագ էին տեղեկանում մեր առօրյայի մասին(ցավոք իմ ընկեր-հեռախոսը ինձ դավաճանեց)
  • Նոր արշավող գործընկերների ձեռքբերում-շփում-ճանաչում՝ Հասմիկ Պողոսյան, Անահիտ Եղյան
  • Արդեն ունենք հայրենագիտական կայան՝ հագեցած արշավային գույքով՝ վրաններ, սպասք և այլն:

Ընտրիր գույքդ՝ կաթսա, ափսե, գազ, տարաներ… գրանցիր, վերցրու, տար, օգտագործիր և մաքուր բեր հանձնիր հաջորդ արշավախմբին… ինչքան թանկ ժամանակ է խնայվում, ինչ հարմարավետ միջավայր…. Շշմելու բան, ինչպես կասեր տիար Բլեյանը կամ…. Եվրոպա Բանգլադեշի մեջ…