• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղթող հեքիաթը

Կար  չկար  մի ծակ կոշիկ կար: Էս ծակ կոշիկը ապրում էր ամպերի մեջ , որովհետև վախենում էր, որ մարդիկ իրեն կգցեն աղբը: Իր համար ապրում էր ամպերի մեջ` ճնճղուկների հետ երգելով ու պարելով: Մի օր էլ   պատահական հանդիպեց մի անպոչ գդալի.

-         Ա’յ անպոչ գդալ, դո՞ւ ինչ գործ ունես այստեղ;

-         Պոչս կոտրվեց , ես էլ վախեցած փախա, որ չխորտակվեմ  ճաշաջրի մեջ:

-Ի~նչ լավ է, միասին կապրենք :

 Այսպես ապրում էին անպոչ գդալն ու ծակ կոշիկը: Մի օր էլ  հարևան ամպի տակ  թաքնված տեսան մի անտակ թավայի:

-Ա’յ անտակ թավա, դո՞ւ էլ ես  մարդկանցից  փախել:

Թավան ծիծաղեց ու պատասխանեց.

-Այո, նրանք ուզում էին ինձ նկարի շրջանակ դարձնել:

-Լավ, դու էլ մեզ միացիր , այստեղ  ապահով է , մեզ ոչ ոք չի գտնի:

Այսպես երկար  ժամանակ ուրախ ապրում էին , երբ մի օր հոգնեցին,  որ իրենք անտակ , ծակ ու անպոչ են: Որոշեցին մի ճար գտնել:

Անպոչ գդալը արևից մի շող պոկեց ու իր համար պոչ սարքեց:

Անտակ թավան ամպը իրեն տակ դարձրեց, իսկ կոշիկի ծակին փայլուն աստղ դրեցին: