• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիրո՞ւմ ենք մեր դպրոցը

Դպրոցը բոլորիս համար էլ կարևոր է, և պետք է պահել այնպես, ինչպես պահում ենք մեր տունը: Բոլորը կարծում են, որ դպրոցը մեր երկրորդ տունն է, ես նույնպես համաձայն եմ այդ մտքի հետ, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում` ինչո՞ւ ոչ ոք չի խնայում, օրինակ` ջուրը, հոսանքը, և էլի շատ բաներ, եթե կարծում եք դա ձեր գործը չէ, դուք լիովին սխալվում եք: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում դպրոցում, օրվա մեծ մասը այստեղ ենք լինում: Ձեր կարծիքով, դուք հնարավորինս օգնու՞մ եք դպրոցին, տալիս ե՞ք այն ամենը, ինչը որ դպրոցն է տալիս ձեզ:

Իմ կարծիքով, մենք բացասաբար ենք ազդում դպրոցի վրա: Օրինակ` ոչ ոք չի մտածում էներգիայի մասին, մենք ունենք էլեկտրոնային գրատախտակներ, որոնք անբողջ օրը միացված են, նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ պետք չեն, օրինակ` երկար դասամիջոցին, դասերից հետո:

Երկրորդ` մենք մի՞շտ ենք հետևում, որ մեր ընկերները աղբը չգցեն հատակին կամ էլ պատուհանից դուրս չնետեն:  Դա էլ  լավ չէ, իսկ եթե նկատում ենք, զգուշացնո՞ւմ ենք:

Երրորդ`  հաճա՞խ ենք փակում ջրի ծորակը, իսկ լույսը անջատու՞մ ենք, երբ դուրս ենք գալիս դասարանից:

Չորրորդ` խնամքո՞վ ենք վարվում դպրոցի գույքի հետ:

 Այս ամենը, և էլի շատ ու շատ բաներ միացնենք, և արդյունքում ի՞նչ կստացվի`  մեծ վնաս, որը հասցնում ենք  դպրոցին, մեր դպրոցին, մեր սիրելի դպրոցին:

Փորձենք մտածել այլ կերպ և կտեսնենք` ինչպիսի հաջողությունների կհասնենք և, ի վերջո հասկանանք`  դպրոցը մեր տունն է: