• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արամի մայրիկը առավոտյան ծեսի մասին

 

Նոր դպրոցի առավոտյան ծեսի մասին է հայտնելիք կարծիքս: Ուզում եմ անպայման արտահայտվել, քանի որ չափազանց հաճելի ու հետաքրքիր արարողություն է, որը յուրաքանչյուր աշխատանքային օր խիստ դրական ներգործություն է ունենում ոչ միայն աշակերտների և ուսուցիչների, այլ նաև ծնողների վրա: Այնքան է ձգող, որ պարզապես չեմ կարողանում դուրս գալ դպրոցից մինչ ծեսի ավարտը: Դրական լիցքեր են հաղորդում ոչ միայն ճաշակով ընտրված երաժշտությունն ու դրա ներքո շարժվող (պարող) աշակերտները, այլ նաև այն ուժը, որը հորդում է աշակերտների, ուսուցիչների, ինչու չէ նաև ծնողների միասնությունից: