• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի նվիրատվության ֆոնդի ձևավորման, պահպանման կարգ

Հաստատված է 2016թ. մարտի 15-ի մասնաժողովում։ 

Կրթահամալիրի նվիրատվության ֆոնդը (այսուհետ՝ ֆոնդ) ձևավորվում է կրթահամալիրի դպրոցների սովորողների ուսումնական գործունեության արդյունքում: Դրանք 1-3-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված «Կերպարվեստ, տեխնոլոգիա» դասընթացի, «Սովորողի ընտրությամբ գործունեության», 4-5-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված «Տեխնոլոգիա» դասընթացի, «Սովորողի ընտրած գործունեության», 6-9-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված «Տեխնոլոգիա» դասընթացի, «Սովորողի ընտրած գործունեության», 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրությամբ դասընթացների, ակումբային գործունեության, ինչպես նաև լրացուցիչ կրթության ընթացքում ստեղծված արդյունքներն են՝ ֆիզիկական և մեդիա:

Ֆոնդը ձևավորվում է մշտական գործող ցուցադրության արդյունքում: Ցուցադրությունը գործում է «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում, կրթահամալիրի ուսումնական օբյեկտներում, կրթահամալիրի մեդիակենտրոնում: Դասավանդողը սովորողի հետ որոշում է ցուցադրվող նյութը, ցուցադրության վայրը: Յուրաքանչյուր վայրում կա ցուցադրության պատասխանատուն, ով ընդունում, գրանցում է ցուցադրվող նյութը, կազմակերպում ցուցադրությունը, նմուշներից առաջարկում ֆոնդում ընդգրկելու համար:

Ֆոնդը ղեկավարում է կրթահամալիրի գրադարանի ղեկավարը: Նա գրանցում և հետևում է ֆոնդում ընդգրկված նմուշները: Նմուշները կարող են պահպանվել իրենց ցուցադրման վայրում: Ֆոնդն ունի բլոգ: 

Նվերը բլոգի միջոցով, ֆոնդում եղած նյութերից ընտրում է նախագծի պատասխանատուն, ով այդ մասին տեղեկացնում է կրթահամալիրի գրադարանի ղեկավարին՝ նշելով, թե երբ է պետք նվերը: Եթե նյութը Մայր դպրոցից բացի այլ օբյեկտում է, նախագծի պատասխանատուն կազմակերպում է դրա տեղափոխումը: Գրադարանի ղեկավարը համապատասխան էլեկտրոնային գրանցամատյանում նշում է նախագծի անունը, պատասխանատուին, ամսաթիվը, նվերի անունը, որ ցուցադրությունից է վերցված: