• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սերմնացանի առակը - գրաբարյան օլիմպիադայից

  • Այս առակի սերմերը մարդիկ էին, և սերմնացանը՝ Աստված:Աստված մեզ ստեղծում է, բայց ինչպես սերմերի, նույնպես և մարդկանց կյանքը չի կարող միշտ լավ լինել. ամեն մարդու կյանքը մի ձևով է դասավորվում: - Վահե Սարգսյան, 8-րդ դաս.
  • Իմ կարծիքով, առակում նշված սերմերը խորհրդանշում են այն հնարավորությունները, որ Աստված ընձեռում է մեզ, իսկ սերմնացանը հենց Աստվածն է։ Բնական պայմանները, որոնք նշված են առակում, խորհրդանշում են մարդկանց տեսակները։ Ճանապարհը բնութագրում է այն մարդուն, ով չի օգտվում տրված հնարավորությունից, որի հետևանքով կորցնում է այն։ Ժայռը խորհրդանշում է այն մարդուն, ով լիովին չի օգտվում տրված հնարավորությունից և որոշ արդյունք ստանալուց հետո կորցնում է այն։ Իսկ փշերը այն մարդիկ են, որոնք ցանկանում են օգտագործել տրված հնարավորությունը, բայց միաժամանակ զբաղված են շատ այլ գործերով, որի պատճառով մեծ ուշադրություն չդարձնելով հնարավորությանը` կորցնում են այն։ Իսկ բարեբեր հողը այն մարդիկ են, որոնք ճիշտ են օգտագործում տրված հնարավորությունը և արդյունքում շատ պտուղներ են ստանում։ - Էդիտա Գալստյան, 8-րդ դաս.
  • Իմ կարծիքով այս առակը ասում է՝ միշտ չէ, որ քո բախտը բերում է. այս աշխարհում կան շատ լավ ու վատ բաներ, դու ամեն տեղ էլ կընկնես, քեզ չեն սիրի կամ կսիրեն, բայց կդարձնեն իրենց նման վատ կամ իրենց նման լավ: - Սարո Իսկանյան, 8-րդ դաս.
  • Այս առակը ուսուցանում  է  այն մասին, որ շատ կարևոր է, թե սերմը ինչ հողի մեջ կընկնի: Եթե հողը լավն է, հիմքը  ամուր է, ապա պտուղ կտա: Ու թեկուզ կյանքում, եթե հիմքը ընտանիքի ամուր է, ապա այդ ընտանիքում  ծնված  երեխաներն  էլ  լավն  են  լինում: Եվ այդպես լավ ազգեր են բազմանում, իսկ բերրի, լավ հողի մեջ՝ առողջ պտուղ: - Մանե Մովսեսյան, 9-րդ դաս.
  • Առակը անդրադառնում է այն մտքին, որ եթե մեկ անշունչ կամ շնչավոր ընկնի լավ, բարի վայր, ապա նա կծաղկի, կզարգանա, նա հետք կթողնի աշխարհում, իսկ եթե ոչ, ապա հակառակը՝ այն կոչնչանա, կարծես չէր էլ եղել: - Թինա Սարգսյան, 12-րդ դաս.

  • Առակը մարդկանց շրջապատող աշխարհի մասին է, որն ամբողջովին ազդում է մարդու տեսակի վրա։ Նաև կրոնի մասին է։ Երբ մարդու շրջապատում կան բազում այլ կրոնականներ կամ աղանդավորներ, մարդուն շատ դժվար կլինի պահել իր կրոնը։ Իսկ երբ շրջապատումդ բոլորը քրիստոնյա են, ապա դու դժվարության առջև չես կանգնի և քո կրոնին հանգիստ կհետևես։- Արփի Չոբանյան, 9-րդ դաս.

  • Երրորդ առակը ցուցանում է, որ պետք է իմանալ, թե որտեղ ցանել, որ ցանածդ շատանա: - Բարիկյան Գեղամ, 9-րդ դաս.

  • Այս առակը ուզում է ասել, որ ջանքեր պետք է թափել այնտեղ, որտեղ դրանք կարող են պտուղ տալ:  Օրինակ` եթե մենք փորձենք կրթություն տալ մեկին, ով ցանկություն չունի կրթություն ստանալ, ինչքան էլ որ մենք փորձենք , ինչքան էլ որ մենք ջանք թափենք, միևնույն է, արդյունք չի լինի: Առաջին հերթին հարկավոր է համապատասխան միջավայր, որը կարելի է մշակել և  արդյունքի հասնել: - Արտակ Նշանյան, 10-րդ դաս.

  • Առակն այն մասին է,  որ եթե սերմն ընկնում է անմշակ տեղ, այն չի աճում ու պտուղ չի տալիս,  իսկ եթե ընկնում է մշակված հողի մեջ, աճում,  զարգանում  ու պտուղ է տալիս։ Այդպես և մարդը. եթե իր համար ընտրում է ճիշտ ու արդար ճանապարհը,  ապա աճում, զարգանում ու շարունակում է իր տոհմը,  իսկ եթե ընտրում է վատ ճանապարհը, ապա նա դառնում է ոչինչ և չի կարողանում անել որևէ բան, և իր տոհմն էլ կիսատ է մնում։ - Սիրուշիկ Սահակյան, 10-րդ դաս.

  • Առակը ուզում էր ասել, որ եթե վատ բան է լինում, հետո լավը անպայման լինելու է, ու ուզում էր ասել, որ եթե մի գործ ես ուզում անել, համ վատ արդյունք է ունենում, համ լավ: - Թագուհի Միրզոյան, 8-րդ դաս.

  • Ինչ-որ մի քայլ անելուց առաջ պետք է մտածել և նոր իրագործել: Եթե ուզում ես՝ կատարածդ աշխատանքը լավ արդյունքներ ունենա, պետք է ընտրել ավելի լավ ճանապարհ: - Թադևոսյան Մոնիկա, 10-րդ դաս.

  • Իմ կարծիքով առակը նրա մասին է, որ եթե սերմը ընկնում է անմշակ հողի վրս, այն չի ծաղկի, չի բարելավվի։ Նույնն էլ մարդը։  Եթե մարդը իրեն շրջապատի վատ մարդկանցով, նա երբեք չի գտնի ճիշտ ճանապարհը, սակայն եթե ընտրի  ճիշտ շրջապատ, նրանք կօգնեն իրեն ընտրել ճիշտ ուղին, կօգնեն իրեն ծաղկել և բարելավվել։ - Աննա Հարությունյան, 10-րդ դաս.

  • Ես այս առակը կապում եմ մարդկանց հետ , ովքեր կատարում են թե լավ, թե վատ գործեր, իսկ հետո ետ են ստանում իրենց կատարածը : Ու ամենակարևորը, սա մի առակ էր, որ վերաբերում էր մարդկանց վերաբերմունքին ՝ իրար հանդեպ: Վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կկամենաս, որ վարվեն քեզ հետ: Եթե անես չարություն, կստանաս նույնը, իսկ եթե լինես անկեղծ ու բարի մարդկանց հետ, ապա կլինես սիրված: Այնպես որ կատարեք այնպես, ինչպես կամենում եք, բայց այնպես, որ հետո չնեղանաք ու չնեղացնեք: - Սոնա Մայիլյան, 10-րդ դաս.

  • Առակը սերմնացանի մասին է: Գործը սկսելիս մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկանում են սկսել, որ պատրաստ են մինչև վերջ գնալ, և որ գործը կսկսեն, վսհատ լինելով, որ ճիշտ տեղում է, արևի տակ: - Անի Ջանոյան, 10-րդ դաս.

  • Ես հասկացա, որ կյանքում պետք է ճիշտ սկիզբ դնել, ինչպես այն սերմերը, որոնք ընկան լավ հողի մեջ և աճեցին: Բայց ինձ այդքան էլ դուր չեկավ առակը, որովհետև ամեն ինչ հիմնվում էր բախտի վրա, իսկ այն սերմերը, որ ընկել էին անհարմար տեղեր աճելու համար, չաճեցին: Իմ կարծիքով, այս առակը վատ հոգեբանական ազդեցություն է ունենում, և դրա պատճառով մարդ կարող է չպայքարել, ասել, թե ես լավ սկիզբ չեմ ունեցել, իմ բախտը չի բերել, և ես ինչքան էլ տանջվեմ, արդյուքնի չեմ հասնի: Կամ մտածի՝ ես լավ կզիբ եմ դրել, էլ ինձ պետք չէ աշխատել, ինձ մոտ մեկ է ամեն ինչ ստացվելու է, բայց արդյունքում ոչինչ չստացվի: - Նորայր Գալիկյան, 9-րդ դաս.

  • Սերմանողը Աստված է, իսկ սերմը Աստծո խոսքն է, որը չի հասնում մարդկանց: Խոսքը դժվար ընդունում ու հեշտ մոռանում են:Այս առակի մեջ փշերը չար են, որոնք խեղդում են խոսքը և չեն թողնում, որ այն հասնի մարդկանց: Բայց երբ խոսքը հասավ մարդկանց սրտերին, նրանք սկսեցին ապրել մեծ հավատքով և իրենց հավատքը փոխանցեցին սերունդներին: - Լիլիթ Մկրտչյան, 8-րդ դաս.

  • Առակը, ըստ իս, ցույց է տալիս իրականում ոչ թե սերմի պատմությունը, այլ մարդունը՝ իր ընտրած ուղու վրա: Երբ դու ընկնում ես մի տեղ, անպաշտպան, մեկը գալիս է և ուտում քեզ: Երբ ընկնում ես ապառաժին, մի քիչ աճում ես և կանգնում, չորանում: Իսկ ահա երբ ընկնում ես փշերի մեջ, քեզ խեղդում են, քանզի դու միակ արտասովորն ու օրիգինալն ես նրանց մեջ: Պետք է ընտրես քեզ համապատասխան տեղ, բարի տեղ և այնտեղ ապրես, աճես և մեծանաս: - Կարինե Գևորգյան, 12-րդ դաս.

  • Առակը ցուցանում է, որ մարդկանց մեջ եղած լավ արժեքները կարող է միջավայրը, վատ շրջապատը, վատ մտքերը վատը դարձնել: Առակում սերմը մարդն էր: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի միջավայր կընկնեն մարդիկ: Եթե մարդիկ ընկնում են վատ միջավայր, ապա չեն կարող լավ աշխատել ու լավ ապագա չեն կարող ունենալ: Եթե մարդիկ ընկնեն հեշտի հետևից, ապա գործերը սկզբից լավ կընթանան, հետո ամեն ինչ կկորչի, քանի որ լավ  հիմք չունեցող ոչինչ չի կարող կայուն լինել: Եթե մարդը ընկնի լավ մարդկանց շրջապատ, կտեսնի լավը, կսովորի լավը, և կունենան լավ ապագա: - Մկրտչյան Միլենա, 8-րդ դասարան