• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր երգեցիկ Մերի Առաքելյանի ծննդյան օրն է

Թագոր, Ռաբինդրանաթ.  «Եկ իմ լճակի մոտ»
 

Եթե օրվա հոգսերիդ ժամին ուզես լցնել քո սափորը՝ ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ: Ջրի ալիքները կգրկեն ոտքերդ ու թոթովելով իրենց գաղտնիքը կպատմեն քեզ: Հորդ անձրևի ստվերն ընկել է ավազներին և ամպերը մառ կախվել են ծառերի գլխին՝ ինչպես վարսերիդ գանգուրները հոնքերիդ վրա: Ես շա՛տ լավ գիտեմ քայլերիդ չափը, սիրտս նրանց հետ ներդաշնակ է զարկում: Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե սափորդ լցնել ես ուզում: Եթե ուզում ես ափին նստած խայտալ անհոգորեն և սափորդ նետել լիճը, որ լողա, օ՜, ե՛կ, եկ իմ լճակի մոտ: Սիզաբեր լանջերը կորած են կանաչների մեջ, իսկ դաշտի ծաղկունքը թիվ-համար չունին: Քո թուխ ծավի աչքերից դուրս կճախրեն հոգսերդ՝ ինչպես թռչունները իրենց բներից: Ու շղարշե ծածկոցդ կընկնի ոտքերիդ: Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե ուզում ես խայտալ անհոգորեն: Երբ քո խաղերից հոգնած ուզենաս ջուրը սուզվել՝ օ՜, ե՛կ, եկ իմ լճակի մոտ: Թող քո կապույտ շղարշը մնա ավազի վրա: Կապույտ ջրերը քեզ կսքողեն ու կծածկեն: Վերնաճեմ ալիքները կբարձրանան վիզդ համբուրելու և ականջիդ թաքուն խոսքեր շշնջալու: Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե ուզում ես ջուրը սուզվել: 

 Ունկնդրում՝ Միխայիլ Կլեոֆաս Օգինսկի