• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր փոքրիկ ընկերների մոտ

Կինոֆոտոլրագրության դասաժամին ես, Մարինան և Մերին ուղևորվեցինք Բ-4 դպրոց-պարտեզ: Խոստովանեմ, որ ճանապարհին շատ գժություններ արեցինք, բայց զոհեր չեղան: Մենք կանգնել էինք կամուրջի վրա և անցնող մեքենաներին բարևում էինք շատ բարձր` գոռալով: Մենք գոռալու կարիք ունեինք: Այնքան լավ էր: Այդ պահը ես երբեք չեմ մոռանա: Հետո գնացինք դպրոց-պարտեզ` էլեկտրոնային գրատախտակ ունեցող փոքրիկների մոտ:   Մեր կրտսեր ընկերները մեծ հաճույքով պարում էին դահլիճում: Քանի որ ես փոքր ժամանակ այնտեղ էի սովորել, ես պարզապես վայելում էի հիշողությունները: Ամեն մի անկյուն ինձ ինչ-որ բան հիշեցնում էր:

Մի խոսքով, շատ լավ էր ամեն ինչ: Հետո մենք գնացինք ավելի փոքրիկների մոտ և հարցուփորձ արեցինք նոր գրատախտակի մասին: Նրանք միայն խոսում էին արջուկի խաղի մասին: Այնքան համով, քնքուշ և նուրբ ձայն ունեին նրանք: Պատմում էին, թե ինչպես են նկարում: Այնքան սիրեցինք նրանց, որ չէինք ուզում հեռանալ այնտեղից: Բայց գնացինք, որովհետև դասի էինք: Սրանից հետո մենք միշտ կայցելենք նրանց` մեր փոքրիկ ընկերներին: Մենք ձեզ շատ ենք սիրում, փոքրիկներ ջան: