• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առանց գրադարանի դժվար կլիներ

Մենք սկսել ենք ավելի ու ավելի հաճախ օգտվել մեր կայքի «Գրադարան» բաժնում տեղադրված թվային գրքերից: Պիտի խոստովանել, որ թվային գրքերից օգտվելը դառնում է անհրաժեշտություն: Համացանցում մինչև փնտրում, գտնում ենք այս կամ այն գրողի ստեղծագործությունը, ժամանակ է անցնում: Այդ պատճառով սկսել ենք դիմել մեր գրադարանին: Տիկին Մարին և մեր գրադարանը շատ են օգնում մեզ, առանց նրանց դժվար կլիներ մեզ համար: Ու մենք շատ ուրախացանք, երբ հենց առաջին ժամին տեսանք, որ մեզ անհրաժեշտ` Դանիել Վարուժանի ստեղծագործությունները տիկին Մարին արդեն տեղադրել է «Թվային գրքեր» բաժնում:

Մեր` 8.3 դասարանի սովորողների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Մարիին և նրա ընկերներին` մեզ մշտապես օգնելու համար: