• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասված օր

Ուրբաթ օրվան անհամբերությամբ էինք սպասում:  

Էքզյուպերի << Փոքրիկ Իշխանը >> գիրքը կարդում էինք դասարանում: Այն Նարեկն էր բերել: Գրադարանի անձնակազմը նրան նվիրել էր ծննդյան օրվա առթիվ: Նարեկի խանդավառությամբ վարակվեցինք և մե’նք: Երեք դասարանով գնացինք թատրոն` դիտելու <<Փոքրիկ իշխանը>> ներկայացումը: Ուժեղ անձրև էր գալիս: Մտածեցինք, թրջվելու ենք: Լավ է, այն մեղմացավ և այս անգամ երկար չսպասեցրին մուտքի մոտ: Ճիշտ է, ներկայացումը  Հ. Թումանյանի անվան տիկիկային թատրոնի շենքում էր, բայց նման չէր նախորդներին: Տիկնիկները խաղացնող դերասանները երևում էին, որն էլ շատ  հետաքրքիր դարձրեց դիտումը: Փոքրիկ իշխանն ուզում էր իր համար ընկեր գտնել, ինչպես յուրաքանչյուրս: Ես հասկացա, որ աշխարհի յուրաքանչյուր անկյունում բոլորին սպասում է մի սիրտ:

Թելունց Էրիկ